Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հուլիսի 8-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը ստեղծվել է Արդարադատության նախարարության և Միավորված Ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Ողջունելով ներկաներին՝ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել նորաստեղծ խորհրդի աշխատանքները և նշել, որ տարիներ շարունակ անչափահասների արդարադատության ոլորտը եղել է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով՝ խորհուրդը ստեղծել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն է համատեղ ջանքերի օգնությամբ անչափահասների արդարադատությունը դարձնել առավել արդյունավետ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ միջազգային և ազգային փորձագետների ներգրավմամբ իրականացվել է օրենսդրության վերլուծություն երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման և երեխայամետ արդարադատության զարգացման տեսանկյունից և ներկայացրել առաջարկությունների համապատասխան փաթեթը՝ ընդգծելով, որ ազգային և միջազգային փորձագետների կողմից նախագծվել է հետագա գործողությունների պլանը:
Նիստի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է 2015 թվականին համակարգում իրականացված ծրագրերը, օրենսդրության վերլուծությունը՝ երեխայի շահերի կամ իրավունքների պաշտպանության տեսանկյունից և ոլորտի վիճակագրությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ Ոստիկանության և հետախուզության վարչության 3-րդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը ներկայացրել են անչափահասների հանցավորության կանխարգելման ռազմավարության նախագիծը՝ իրականացված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության ծրագրերի պատասխանատու Ջորջ Աբաջյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը խորհրդի անդամներին հանգամանալի ներկայացրել են ԵԻԿ (Երեխաների իրավունքների կոմիտե) առաջարկությունները և հանձնարարականները՝ անչափահասների արդարադատության ոլորտի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել միջգերատեչական համագործակցությունը և պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը անչափահասների արդարադատության ոլորտին առնչվող հարցերի շուրջ:
ՀՀ ԱՆ Տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02