Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (4 Հունիսի 2018, 608 - Ա) Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
Լենա Նանուշյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին:
1992-1998 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացել բժշկականխարգելման գծով բժշկի որակավորում: 1998-2000 թվականներին անցել է մասնագիտացում ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` առողջապահության կազմակերպում ծրագրով: 2003-2005 թվականներին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել հանրային առողջապահության մագիստր կոչումը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.):
2002-2006 թվականներին դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում:
2003-2012 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ:
2012-2013 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը:
2013 թվականից մինչ 2018 թվականի հունիսի 4-ը եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգող:
Մասնակցել է մի շարք դասընթացների, համաժողովների, ուսումնական այցերի, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի դասընթացներ: 2000 թվականին ԱՄՆ Ալաբամայի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում մասնակցել է Առողջապահության կառավարիչների XX Ազգային համաժողովին: 2004 թվականին Լատվիայում ուսումնական այցի շրջանակներում ուսումնառել է Առողջության խթանումը և առողջության առաջնային օղակին վերաբերող հարցերը, 2009 թվականին մայրական, մանկական և դեռահասների առողջության պահպանման հանրային առողջապահական մոտեցումներն ուսումնասիրելու նպատակով այցելել է Մայրական, մանկական և դեռահասների առողջության եվրոպական դպրոց (Տրիեստե, Իտալիա), արյան անվտանգության օրենսդրության հարցերը ուսումնասիրելու նպատակով ուսումնական այցով եղել է Հռոմում: 2009 թվականին Ալբախի համալսարանի ամառային դպրոցում ուսումնառել է Առողջապահություն և սոցիալական համակարգ թեմայով դասընթացը (Ավստրիա): 2013 թվականին Շվեդիայում ուսումնասիրել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ մոտեցումները (Ստոկհոլմ): 2009, 2014, 2016, 2018 թվականներին մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերին նվիրված տարածաշրջանային տարեկան համաժողովներին (Մոսկվա, Ռուսաստան) և այլն:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03