Եթե նախաքննություն կատարելիս ծագում է մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն՝ քննիչը՝ ի տարբերություն գործող օրենքի, պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, եթե նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի որեւէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է եւ այդ մասին հայտարարում մեղադրյալին:
«Այսինքն՝ վերոհիշյալ դրույթների տառացի մեկնաբանությունը վկայում է, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսվում է միայն առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու հնարավորություն:
«Այնինչ, հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ որպես մեղադրյալ ներգրավված անձի առնչությամբ քննվող գործով ի հայտ գան այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք տան մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար, այդ թվում՝ մեղմացման առումով, սակայն անձին մեղադրանք առաջադրված չլինի՝ վերջինիս հետախուզման մեջ գտնվելու պատճառով: Այս դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան որոշումներ կայացնելու հնարավորության հարցը, առկա օրենսդրական ձեւակերպումների պայմաններում, խիստ վիճելի է եւ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ»,-ասաց փոխնախարարը:
Այսպիսով, ըստ նրա, ստացվում է, որ քննիչի եւ հետաքննության մարմնի վերոհիշյալ դատավարական բնույթի պարտականությունները նախատեսված են ոչ թե Օրենսգրքով, այլ ՀՀ կառավարության որոշմամբ, ինչն առերեւույթ հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի խոսքով, այս օրինագծով մի կարեւոր հարց է լուծվում. «Գործող օրենսդրությամբ երբ գտնվում է հետախուզման մեջ, նրա մեղադրանքը չես կարող փոխել: Պատկերացնենք անձին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մեղադրանք, բայց քննությամբ պարզվում է, որ ավելի մեղմ արարք է կատարել, բայց մեղադրանքը հնարավոր չէ փոխել, որովհետեւ Քրեական օրենսգրքը սահմանում է, որ մինչեւ անձը չներկայանա, չես կարող մեղադրանքը փոխել: Առաջարկվում է, որ եթե կան փոփոխելու հիմքեր, առանց նրա ներկայության էլ կարելի է փոխել»:
Նախագիծը հանձնաժողովի նիստում հաստատվեց եւ կներկայացվի ԱԺ քննարկմանը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01