Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2017թ. արձանագրվել է 55 արտադրական դժբախտ պատահար: Այս տվյալները հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ վկայակոչելով հանրապետության կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալները:
Հրապարկված տվյալների համաձայն, դժբախտ դեպքերի մեծ մասը՝ 20-ը գրանցվել է Սյունիքի մարզում, տուժածների թիվը հասել է 20-ի: Դեպքերից 14-ը գրանցվել է Լոռիում, 9-ը՝ Երևանում, 3-ական դեպք՝ Գեղարքունիքում, Արմավիրում և Արարատում, 2-ը՝ Շիրակում, 1-ը՝ Տավուշում: Նախորդ տարի արտադրական դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 7 մարդ, որից 3-ը՝ Երևանում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Սյունիքում:
Աշխատունակությունը 1 և ավելի օրով կորցրած անձանց 2017թ. ավարտված ժամանակավոր անաշխատունակության հիման վրա հաշվարկված անաշխատունակ մարդ–օրերի գումարային քանակը կազմել է 2 201:
Ըստ ԱՎԾ-ի՝ դժբախտ պատահարների հետևանքով Լոռու և Սյունիքի մարզերում 1-ական տղամարդ դարձել է 3-րդ խմբի հաշմանդամ: Սյունիքի մարզում աշխատանքի գնալու ճանապարհին տեղի է ունեցել 1 դժբախտ պատահար, որի արդյունքում տուժել է մեկ տղամարդ: Դժբախտ պատահարի հետևանքով շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը 2017թ. կազմել է 2 013.4 հազ. դրամ:
Նշենք, որ 2016թ. արձանագրվել է 58 արտադրական դժբախտ պատահար: Դրանց հետևանքով տուժել է 59 մարդ, 6-ը՝ մահացել: Տուժածներից վեցը կանայք են եղել: 2015թ. արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար, ինչի հետևանքով մահացել է հինգ մարդ, իսկ 2014 թ-ին՝ 55 դժբախտ պատահար, 37 տուժած, մահվան 9 դեպք:
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01