Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ լայնամասշտաբ իրազեկման նպատակով՝ Եվորպական միության նախաձեռնությամբ աշխարհի մի շարք երկրներում և քաղաքներում անցկացվում են կայուն էներգետիկայի օրեր:
Հայաստանում ևս հունիսի առաջին շաբաթվա մեջ մի շարք միջոցառումներ կայացան՝ նվիրված կայուն էներգետիկայի օրերին: Մեկշաբաթյա նախաձեռնության նպատակն էր բարձրացնել իրազեկման մակարդակը Հայաստանում վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, էներգետիկ անվտանգության, կայունության և բազմազանության վերաբերյալ քաղաքացիների, մասնավոր և հանրային հաստատությունների, բիզնես ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու երիտասարդների շրջանում: Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ու Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ՝ «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» (EU4ASEP) ծրագրի շրջանակում՝ Ապարան համայնքում հունիսի 4-ին մեկնարկեց «կայուն էներգետիկայի շաբաթ» միջոցառումների շարքը /ցուցահանդեսով/, որը շարունակվեց հունիսի 5–ին Արթիկում և ամփոփվեց հունիսի 6-ին Երևանում՝ «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքերում» խորագրով համաժողովով, որը տեղի ունեցավ Էներգաարդյունավետ համայնքների ֆորումի շրջանակում։
«Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» Համաժողովը կազմակերպված է «Եվրոպական Միությունը Հանուն Հայաստանի Կայուն Էներգետիկայի» (EU4ASEP) և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրերի շրջանակներում և իրականացվում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Հայաստանի համայնքների միության կողմից։
Եվրոպական Միության կարևոր սկզբունքներից մեկն է խթանել ապահով, մրցունակ և կայուն էներգետիկայի զարգացումը: Վերջին տարիներին Եվրոպական միությունը ՀՀ կառավարության հետ համատեղ աջակցել է մի շարք բարեփոխումների ու ծրագրերի իրականացմանը: Դրանց նպատակն է օժանդակել Հայաստանի համայնքներին՝ քայլեր ձեռնարկել վերականգնվող էներգետիկայի զարգացման, էներգաարդյունավետության և էներգախնայողության բարելավման ուղղությամբ:
Համաժողովի մասնակիցները՝ ՀՀ կառավարության և ԵՄ պատվիրակության անդամները, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ու Հայաստանի համայնքների միության և շահագրգիռ պետական, մասնավոր, մասնագիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները, օրենսդրական, ֆինանսավորման, հանրային-մասնավոր համագործակցության խնդիրները, Հայաստանի համայնքներում վերականգնվող ու կայուն էներգիայի զարգացման հնարավորությունները: Ներկայացվեցին նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքները:
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03