Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման և երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցների ձեռնարկման հետ կապված աշխատանքային հանդիպում-քննարկում: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ նախաձեռնված հանդիպմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, մասնակցել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության գծով տեղակալ Էդգար Պետրոսյանը, վարչության ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:
Ընդգծելով վերջին շրջանում բացօթյա ապօրինի առևտրի ակտիվացման միտումները՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ պետք է ուժեղացնել հսկողությունը և ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել՝ ապահովելու առևտրի կազմակերպման օրենքով սահմանված կարգը:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցության շնորհիվ այս ոլորտում զգալի արդյունքեր ենք գրանցել: Ցավոք, վերջին շրջանում մեր համաքաղաքացիների կողմից բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում՝ մայթերին, ինչպես նաև ավտոկայանատեղերում մեքենաներից կազմակերպվող բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի առնչությամբ, որոնք տարբեր անհարմարություններ են պատճառում: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, ուստի՝ օրենքով սահմանված կարգով պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցներ», - նշել է Դավիթ Օհանյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության գծով տեղակալ Էդգար Պետրոսյանը, համաձայնելով հնչած մտահոգութանը, ընդգծել է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենք պատրաստ են աջակցել և ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44