Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք դեպքեր:
Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Իսկ «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանիում հայտնաբերվել են «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող յուղանման զանգվածներով լցված 12 հատ էլեկտրոնային սիգարետների մուշտուկներ, 1 էլեկտրոնային սիգարետ, ինչպես նաև մաստակի տարայում նախապես պատրաստված թաքստոցից՝ 4 հատ, մոտ 8.08 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթներ՝ սպիտակ գույնի՝ «կոկաին» տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգվածներով:
Մեկ այլ դեպքով էլ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ԱՄՆ-ից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել են 4 տուփ շոկոլադե սալիկ և 6 փաթեթ այլ քաղցրավենիքներ՝ «մարիխուանա», «կանեփ» և «տետրահիդրոկաննաբինոլ» գործարանային գրառումներով:
Դեպքերով կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44