Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրում է գործընկեր բժիշկներին վերջ տալ այն «հանցավոր ու արատավոր երևույթին», երբ որ որոշ բուժհիմնարկների տնօրեններ գումար են շորթում իրենց ենթակա բժիշկներից:
«Վերջին շրջանում ստանում եմ անանուն ահազանգեր, որ որոշ բուժհիմնարկների տնօրեններ (կամ նրանց հանձնարարությամբ տեղակալներ և բաժնի վարիչներ) գումար են շորթում բժիշկներից կա՛մ ամսական կոնկրետ «նալոգ» դնելու, կա՛մ բժիշկների առանց այն էլ ցածր աշխատավարձը հետ պահանջելու միջոցով:
Խնդրում եմ ձեզ նման դեպքում նամակ գրել [email protected] հասցեով, բայց միևնույն ժամանակ խիզախություն և համարձակություն ունենալ տալ անուններ` թե՛ ձեր, թե՛ նման քայլերի դիմողների: Հակառակ պարագայում մենք և մեր իրավապահ մարմինները անզոր կլինենք ձեզ օգնելու հարցում: Նման անձինք դեռ չեն գիտակցում, որ Հայաստանը փոխվել է, և այդ արատավոր բարքերը տեղ չունեն նոր Հայաստանում:
Ձեր օգնությամբ մենք «կհասկացնենք» նրանց դա:
Մի՛ վախեցեք, խոսե՛ք: Մենք ձեր կողքին ենք»,- գրել է առողջապահության նախարարը:
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01