Կառավարության ներկայացրած ծրագրում անդրադարձ կա հայ-վրացական հարաբերություններին: Այն ներկայացված է որպես ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից: Այս մասին ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Նշել եք, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է խարսխվեն փոխադարձ հարգանքի, ինքնուրույնության վրա, զերծ պահվեն աշխարհաքաղաքական ազդեցություններից: Մայիսի 30-31-ին կատարեցիք պաշտոնական այց Վրաստան, քննարկվեցին երկկողմ հետաքրքրության բազմաթիվ խնդիրներ: Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանը շվեյցարական ընկերության հետ համաձայնագիր ստորագրեց՝ դեպի Ռուսաստան միջանցք բացելու հետ կապված արդյոք քննարկեցի՞ք Լարսին այլընտրանք բացելու հարցը»,- հարցրեց Շիրակ Թորոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի այցը Ջավախք աննախադեպ էր:
Վարչապետն ասաց, որ Վրաստանի կառավարությունից ստացել է հավաստիացում, որ մինչև տարվա վերջ Նինոցմինդա-Բավրա ճանապարհը կվերանորոգվի:
«Մենք փորձեցինք ձևակերպել հայ-վրացական հարաբերությունների մի նոր բանաձև, չնայած մեր հարաբերությունները վատը չեն: Հայաստանը պետք է վստահ լինի, որ վրաց ժողովրդի գործողություններում չկա որևէ դավադրություն, որևէ սադրանք ու սպառնալիք, իսկ վրաց ժողովուրդը պետք է համոզված լինի, որ Հայաստանի գործողություններում չկա նույնը իրենց հասցեին: Սա կարևոր շեշտադրում է: Մենք ունենք փոխադարձ ըմբռնում այս կապակցությամբ»,-ասաց Փաշինյանը:
Նա ասաց, որ կողմերը տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշումներ ունեն:
Շիրակ Թորոսյանը կարևորեց հայապահպանությունը տարածաշրջանում, ինչին վարչապետն արձագանքեց հետևյալ կերպ. «Հայապահպանություն բառը ինձ շատ դուր չի գալիս, մի տեսակ կոնսերվացնելու տպավորություն է թողնում, զարգացման հեռանկարի տրամաբանությունը փոխվում է»: Ըստ Փաշինյանի՝ պետք է մտածել ոչ թե ունեցածը չկորցնելու, այլ զարգացնելու մասին: «Այդքան չպետք է կենտրոնանաք հայապահպանության վրա, դա ինքնին հասկանալի բան է, պետք է գնանք հզորանալու ճանապարհով»:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
20:12 03.05.26
09:22 04.05.26
20:19 03.05.26
13:29 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44