Նոր կառավարության ծրագրում հայերենի հետ առնչություն չունեցող մտքեր կան: Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Որևէ կետ գոյություն չունի ծրագրում, եթե կարդաք, կտեսնեք, որ խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան։ Նրանք, ովքեր գրել են, կարծում եմ, ընդհանրապես տեղյակ չեն եղել կառավարության ծրագրից։ Կարծում եմ՝ մինչև հունվար կունենան ծրագիր, որտեղ գրված կլինի ինչը, երբ և որտեղ կկարողանան իրականացնել»,- ասաց հանրապետական գործիչը:
Սահակյանը ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ ելույթ ունեցավ, բայց այդ ելույթը ոչ թե ժողովրդի կամ պատգամավորների համար էր, այլ արտաքին աշխարհի։
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությունից գործարար պատգամավորների հեռանալուն, Գալուստ Սահակյանը նշեց, որ իշխանական կուսակցություններին բոլորն են ուզում անդամագրվել։
«Հենց կուսակցությունը հեռանում է իշխանությունից, ուզում են այլ կուսակցություններին ադամագրվել»,- բացատրեց պատգամավորը:
Գալուստ Սահակյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արտահերթ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ի՞նչ թվաքանակով ընդգրկված կլինի խորհրդարանում: Նա միայն համոզմունք հայտնեց, որ իրենք անպայման ներկայացվածություն են ունենալու խորհրդարանում։
Հարցին՝ արդյոք ինքը կլինի՞ նոր խորհրդարանի կազմում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանն առանց ինձ չի կարող մնալ»։
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03