Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Այսօրվա նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպան Գրիշա Բալասանյանի միջնորդությունը և կալանքից ազատ արձակեց ամբաստանյալ Տիգրան Սարգսյանին:
Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:
Այնուհետև խափանման միջոցը վերացնելու, փոխելու կամ գրավ կիրառելու երկրորդ միջնորդությունը ներկայացրեց Անուշ Մխիթարյանը՝ պահանջելով փոխել իր պաշտպանյալ Հովհաննես Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ստորագրությամբ կամ կիրառել գրավ:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Հովհաննես Վարդանյանը մեղադրվում էր 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, շինություններ զավթելու, տրանսպորտային միջոցներ վնասելու և ոչնչացնելու, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն կատարելու մեջ:
2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում հրաժարվել է իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01