Քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքած ընկերությունը կեղծ կատարողականներ ներկայացնելով ավելի քան 9 մլն դրամի յուրացում է կատարել:
Ոստիկանությունից մանրամասնում են՝ մայիսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկություններով նախապատրաստված նյութերով իրականացված նախնական քննությամբ պարզվել է, որ անցած տարվա փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊ ընկերության միջև կնքված 61.200.000 դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրերի կատարման արդյունքում յուրացվել է շուրջ 10.000.000 դրամ։
Ոստիկանությունից հայտնում են՝ պարզվել է, որ «ԱՆՆԱ-80» ընկերությունը կնքված պայմանագրերով հանձն է առել վերանորոգել մայրաքաղաքի մի քանի վարչական տարածքների 123 բազմաբնակարան շենքերի հարթատանիքները։ Ըստ պայմանագրերի, աշխատանքների ընթացքը և որակը, տեխնիկական բնութագրերին և նախահաշվարկային փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու պարտականությունը հանձնվել է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմին։ Միաժամանակ՝ անցած տարվա փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետարանը կնքել է ծառայությունների մատուցման գնման պայմանագրեր մի շարք ընկերությունների հետ՝ աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու վերաբերյալ։
Նախնական քննությամբ պարզվել է, որ վարչական շրջանների կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի բաժինների աշխատակիցները պատշաճ չեն կատարել պայմանագրով նախատեսված իրենց, իսկ ծառայությունների մատուցման գնման պայմանագրերով սահմանված տեխնիկական հսկողությունը իրականացնող ընկերություններն էլ՝ իրենց պարտականությունները։
Ստեղծված հնարավորությունից օգտվելով, «ԱՆՆԱ-80» ընկերության տնօրինությունը, պայմանագրով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, կազմել է աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողականներ, որոնք հաստատվել են պարտականություններն անբարեխիղճ կատարած վարչական շրջանների աշխատակիցների և հսկիչների կողմից։ Արդյունքում յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ 9,200,000 դրամ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով, որն ուղարկվել է նախաքննություն իրականցնող մարմնին։
Քննությունը շարունակվում է։
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01