ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հրաժարվել Է լուսնագնացի ստեղծման ծրագրից, որի մշակման գործում արդեն շուրջ 100 միլիոն դոլար Է ներդրվել: Ինչպես հունիսի 6-ին հայտնել Է Houston Chronicle թերթը, Resource Prospector ապարատի ստեղծման աշխատանքների դադարեցման որոշումը, ապարատ որը նախատեսված Էր Լուսնի վրա ջրի որոնման համար, ընդունվել Է ապրիլին, սակայն այդ մասին հայտնի Է դարձել միայն օրերս:
Թերթի տվյալներով՝ լուսնագնացի մշակումն իրականացվում Էր վերջին չորս տարվա ընթացքում, եւ 250 միլիոն դոլար արժողությամբ ապարատի արձակումը պլանավորված Էր 2022 կամ 2023 թվականին: Աշխատանքների դադարեցման մասին անսպասելի ընդունված որոշումը հարուցել Է նախագծի մասնակիցների զարմանքը:
Ինչպես հայտնել Է թերթը, լուսնագնացի ստեղծման վրա աշխատող 90 մասնագետներն այժմ կզբաղվեն NASA-ի այլ ծրագրերով: Միեւնույն ժամանակ NASA-ի ներկայացուցիչ Չերիլ Ուոռները նշել Է, որ լուսնագնացի համար նախատեսված ապարատների մի մասը կօգտագործվի այլ նախագծերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02