Մենք շարունակում ենք զբաղվել Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման խնդրով, հիմա խնդրի լուծման դաշտը կառավարությունում է․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հարցը բարձրացնում է, քանի որ շատ ահազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիների կողմից:
«Հարյուրավոր նամակներ եմ ստանում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որոնք արտագնա աշխատանքի մեջ են, ովքեր հայկական վարորդական իրավունքով են աշխատում և ունեն խնդիր, քանի որ հունիսի 1-ից հայկական վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներն այլևս չեն կարող որպես աշխատող Ռուսաստանում աշխատել»,- ասաց նա:
Նա նշեց, որ այս ամբողջ ընթացքում իրենք, խորհրդարանական համակարգում օգտագործելով իրենց ունեցած բոլոր խողովակները, փորձել են խնդրի լուծում տալ:
Նախորդ տարի, ըստ նրա, կարողացան հետաձգել օրենքի ուժի մեջ մտելը:
«Մենք նորից նամակներ ստացանք, որ նորից ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ից, և ես դիմեցի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին առ այն, որ ըստ միության պայմանագրի, Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է ճանաչել Հայաստանի ծառայությունները, աշխատուժը և դրա շրջանակներում չի կարող չճանաչել մեր վարորդական իրավունքը»,- ասաց նա՝ հավելելով, որ դրան ի պատասխան ԵԱՏՄ-ից ստացել է դիտարկումներ, ըստ որոնց, ԵԱՏՄ-ը ճանաչում է միայն Հայաստանի կրթական փաստաթղթերը, իսկ վարորդական իրավունքը կրթական փաստաթուղթ չէ:
Ըստ ԵԱՏՄ-ի պարզաբանման՝ երկու տարբերակ կա խնդրի լուծման․ կամ Հայաստանի քաղաքացիները պետք է նորից վարորդական իրավունք ստանալու համար քննություն հանձնեն, ինչը, Էդմոն Մարուքյանի խոսքով, իրենք անընդունելի են համարում, կամ երկու երկրները պետք է փորձեն միմյանց մեջ լուծել խնդիրը:
«Կա օրենքի նախագիծ, որը շրջանառության մեջ է դրված, և որը կարող է լուծել այդ խնդիրը»,- ասաց նա:
Հիմա, ըստ Էդմոն Մարուքյանի հարցը երկու կառավարությունների քննարկման դաշտում է։ Նա տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սոչի այցի ժամանակ հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ, որից հետո հարցի լուծմամբ զբաղվում են փոխվարչապետները:
«Տեղյակ եղեք, որ մենք զբաղվում ենք այս խնդրով, զբաղվում ենք՝ թե՛ խորհրդարանական հարթակները օգտագործելով, թե՛ կառավարությունների միջև եղած օղակներն ու խողովակները օգտագործելով»,- ասաց նա:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03