ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը խոսել է 2018 թվականի «Արի տուն», «Սփյուռք ամառային դպրոց», «Իմ Հայաստան» ամենախոշոր ծրագրերի ճակատագրերի վերաբերյալ: Նախարարը իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում նշել է, որ ծրագրերը չեն կասեցվելու, այլ ներկայանալու են նոր ձեւաչափով:
«Ծրագիրը կկրի որոշակի ձևաչափի փոփոխություն, այն է՝ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը կհամատեղվեն և կներկայացվեն նոր ձևաչափով: « Արի տուն» և « Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը դառնալու են մեկ ծրագիր, որը բաղկացած է լինելու մի քանի դրույթներից՝ կրթական մասից, վերապատրաստման մասից և ճանաչողական մասից: Ծրագիրը լինելու է 20-օրյա և նախնական, այն մեկնարկելու է օգոստոսի 10-ից»,- նշել է Հայրապետյանը և հավելել, որ առաջիկա 5 օրում վերջնական տեսքի կբերվեն ծրագրի բովանդակային մասը:
Նախարարը նշել է, որ սփյուռքահայերի մի մասն արդեն իսկ գնել էին ավիատոմսեր հունիս-հուլիս ծրագրերին մասնակցելու համար, սակայն նրանց հաջողվեց երկու ամսով հետաձգել տոմսերի ժամկետները:
«Կան նաև մարդիկ, ովքեր տեխնիկապես չեն կարողացել հետ վերադարձնել տոմսերը և փաստորեն կանգնել էին փաստի առաջ: Սակայն բոլոր այն մարդիկ, ովքեր չեն կարողացել տոմսերը հետ վերադարձնել և փոխել ժամկետները, կստանան պետության աջակցությունը»,- ասել է Հայրապետյանը:
Ավելի վաղ, Սփյուռքի նախարարությունը «Արի տուն», «Իմ Հայաստան» փառատոն եւ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի իրականացման ժամկետները հետաձգել էր՝ դրանցում կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով։
www.armtimes.com
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01