Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ապագա հարաբերությունների շուրջ բանակցությունները պաշտոնապես կսկսվեն միայն հանրակցության կազմից թագավորության դուրս գալուց (Brexit) հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հայտարարել Է Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն՝ Բրյուսելում ելույթ ունենալով Լոնդոնի հետ բանակցությունների հերթական փուլի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Ներկայում բանակցություններ չկան: Բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն միայն այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը: Իսկ այժմ մեզ հարկավոր Է ավարտին հասցնել «ապահարզանի» մասին համաձայնագիրը»,-ասել Է նա:
Դրա հետ մեկտեղ Բառնիեն նշել Է, որ ԵՄ-ն չի պատրաստվում Մեծ Բրիտանիային որեւիցե առավելություն տրամադրել հանրակցության կազմից նրա դուրս գալուց հետո: «Փաստաթղթերում Մեծ Բրիտանիան ստատուս քվոն պահպանելու հարց Է դնում, ինչը պարադոքս Է այն դեպքում, երբ երկիրը որոշում Է լքել Եվրամիությունը եւ ընդսմին փորձում Է պահպանել անդամության բոլոր առավելությունները: Մենք ասում ենք նրանց, որ այդ առավելություններն անհասանելի են, եւ դա ԵՄ-ն լքելու նրանց որոշման արդյունքն Է»,-հավելել Է Բառնիեն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02