Ապագայում գյուղատնտեսության ոլորտը հարկվելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ խոսելով այն մասին, որ խոշոր սուպերմարկետները որոշ պայմանավորվածությունների արդյունքում հարկեր չեն վճարել:
Հարցին՝ հիմա սուպերմարկետները կվճարե՞ն հարկերը, Վարդան Արամյանն այսպես արձագանքեց. «Իսկ այլընտրանք կա՞»:
Նա ասաց, որ նախկինում փորձ է եղել մեխանիզմ ներդնել, որը հնարավորություն է տալիս «միանգամից 100 նապաստակի հետևից չվազել»:
«Այն ժամանակ ընտրվել է մի ուղղություն, որի շնորհիվ գյուղատնտեսական ապրանքաշրջանառությունը որևէ կերպ փաստաթղթավորվի: Լավ էր, թե վատ, դա հարցի երկրորդ կողմն է: Սա գալիս է նրանից, որ գյուղատնտեսության ոլորտը ներկայումս շահութահարկով չի հարկվում: Սա ստեղծում էր խեղումներ տնտեսության մեջ: Կարծում եմ, որ ապագայում անխուսափելի է, որ գյուղատնտեսության ոլորտը պետք է բերվի հարկման դաշտ»,- ասաց Վարդան Արամյանը:
Նախկին նախարարը նշեց, որ եթե կա գրված օրենք, պետք է գնալ օրենքի հետևից: «ՊԵԿ-ը պատասխանատու է հարկերի հավաքագրման համար: Եթե կա այնպիսի դրույթ օրենքում, որը պետք է վերանայվի, գործող ղեկավար Դավիթ Անանյանը ճիշտ է նկատում, որ դա պետք է Ֆինանսների նախարարության հետ համատեղ քննարկվի, հասկանան՝ արդյոք ժամանա՞կն է, որ գյուղատնտեսության ոլորտի հարկման սկզբունքները վերանայվեն»,- նշեց Արամյանը:
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ հնարավոր է շահույթի մարժան քիչ նվազեցնել, մի մասը սպառողի վրա թողնել, ինչի արդյունքում գնաճային դրսևորումներ կլինեն: Արամյանն ասաց, որ լուծման տարբերակ կարող է լինել նաև բեռը ամբողջովին սպառողի դաշտ տեղափոխելը, ինչի հետևանքով գնաճային բարձր հետևանքներ կլինեն: Կա նաև երրորդ տարբերակ՝ երբ, Արամյանի խոսքով, ընտրվում է այս երկու տարբերակների միջինը:
Նա ասաց, որ հարկային քաղաքականությունը ևս մեկ անգամ վերանայել է պետք:
«Եկամտային հարկի, շահութահարկի և այլ հարկատեսակների դրույթների քաղաքականությունը ձեռք տալուց առաջ մեջ աշխատանք պետք է տարվի: Եկամտային հարկը նվազեցնելով հնարավոր է առաջանան ծախսեր, և տարբերություն չկա՝ եկամուտ ես վերցնում, թե ծախս ես առաջացնում: Որպեսզի վերաիմաստավորվի Հարկային օրենսգիրքը, առնվազն երեք-չորս ամսվա աշխատանք է պետք կատարել, որպեսզի սխալված չլինենք: Հարկային գործիքը ոչ միայն կարճաժամկետ էֆեկտ է ունենում, այլև՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ»,- հավելեց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15