Հունիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Խորհրդակցության սկզբում նախարարը ներկայացրեց Ռուսաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Հունիսի 6-8-ը Մոսկվայում անցկացվեց «Համալիր անվտանգություն 2018» խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցություն ուներ նաև
Հայաստանը: Նախարար Ռոստոմյանը նշեց, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են եղել ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հարցեր, ինչպես նաև՝ նոր ծրագրերի իրականացման հիմնախնդիրներ:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և հանձնարարականների կատարման մասին: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մոտ 25000 ահազանգ, մարզերում իրականացվել են թեմատիկ դասընթացներ և ուսումնական վարժանքներ:
Անդրադառնալով ուսումնական հաստատություններում իրականացվող վարժանքների արդյունավետության բարձրացմանը՝ նախարարը Փրկարար ծառայության ղեկավար կազմին հանձնարարեց մշակել չափորոշիչներ և գնահատման մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հստակ գնահատել հաստատության կարողությունները տարբեր արտակարգ իրավիճակներին համապատասխան վարքականոնների պահպանման հարցում: Նախարարի հանձնարարեց նաև սեղմ ժամկետում ներկայացնել կատարված վարժանքների քանակն ու գումարային ծախսը:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետը զեկուցեց, որ ընթացքի մեջ են մարզերում շահագործվող շարժական գազալցակայանների ստուգումները, ինչպես նաև՝ խնդրի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին:
Նախարար Հ. Ռոստոմյանը Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետերին հանձնարարեց մանրակրկիտ ստուգումներ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել կայանների շահագործումը՝ անկախ պատկանելիությունից. «Սկսենք Երևանից և անցնենք մարզերին»,-հավելեց նա:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն անդրդարձավ նախորդ շաբաթ Հայաստանում գրանցված երկրաշարժերին և նշեց, որ այս պահին անհանգստության որևէ պատճառ չկա, ծառայության մասնագետները իրականացնում են օպերատիվ հերթապահություն: Լոռու մարզային փրկարարական վարչության պետն էլ նշեց, որ մարզում սեյսմիկ վիճակը համեմատաբար հանգիստ է, մարզային ստորաբաժանման աշխատակիցներից ձևավորվել են շրջիկ խմբեր, ովքեր հանդիպում են բնակիչների հետ և բացատրական աշխատանքներ իրականացնում՝ ավելորդ անհիմն տեղեկության տարածումից խուսափելու համար: Կ. Հովհաննիսյանը նաև նշեց, որ մարզի 43 համայնքի ուղարկվել են սողանքի դեպքում վարվեցողության նյութեր, իրականացվել է մարզային ՃԿԿ-ում գրանցված ահազանգերի հետադարձ կապ՝ խուճապային վիճակը կարգավորելու ուղղությամբ:
Նախարար Ռոստոմյանը հանձնարարեց նաև քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները՝ ծառայության սակագինն իջեցնելու և ծառայության համար ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին:
Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և վարչության պետերին:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15