Այսօր հանդիպեցի ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ պրն. Շոմբի Շարփին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Հովհաննես Ղազարյանին և Ալլա Բակունցին:
Այս մասին գրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Facebook կայքի իր էջում։
Պաշտոնյան, մասնավորապես, գրել է. «ՄԱԿ-ի մեր գործընկերները պատրաստակամություն հայտնեցին իրենց աջակցությունը բերել նոր կառավարության նախաձեռնություններին։
Զրույցի ընթացքում կարևորվեց ՀՀ բոլոր սահմանային անցակետերում իրականացվող բարեփոխումները, մաքսային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության շարունակական բարձրացմանն ուղղված կառավարության ջանքերը:
Խոսեցինք նաև նոր կառավարության կողմից հակակոռուպցիոն ակտիվ գործունեության մասին, որն իմ խորին համոզմամբ ազգային անվտանգության ապահովման գերակա ուղղություններից է:
Ուշադրության կենտրոնում էին նաև փոխգործակցության եզրերը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման համատեքստում, սահմանային անվտանգությանը վերաբերող խնդիրներն ու իշխանության աշխատանքի թափանցիկությունը:
Առհասարակ, յուրաքանչյուր նման հանդիպում չափազանց արդյունավետ է և մենք պետք է օգտագործենք մեր երկրի հզորացմանը տանող ցանկացած հնարավորություն»:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44