Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է տեղի ունեցել առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, մասնավորապես սուպերմարկետների` անհատ ձեռնարկատերերի անվան տակ գործելու հարցերն ու դրանց կարգավորման ուղիները: «Կատարված վերլուծությունների արդյունքում արձանագրվել են հստակ տվյալներ, որ բացի գյուղմթերքից, իրացվել են նաև այլ ապրանքներ:
ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ կատարել ոչ գյուղմթերքի մասով և դրանք արտացոլել իրացման շրջանառությունից ձևավորվող ավելացված արժեքի հարկի դաշտում: Իսկ գյուղմթերքի մասով վերջնական դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտներին կտեղեկացվի ԱԱԾ կողմից իրականացվող միջոցառումների ավարտից հետո:
Այսօր խնդիրը վերաբերել է բացառապես այն ապրանքներին, որոնք գյուղմթերք չեն»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում կիրականացվեն օրենքով սահմանված վարչարարական միջոցառումներ. այս դեպքում արդեն, բացի մայր գումարից և տույժերից, կկիրառվեն նաև տուգանքներ:
ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցրել է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները. «Հետևողական ենք լինելու և շարունակական գործողություններով հասնելու ենք նրան, որ տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:
Հանդիպման ընթացքում գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել նոր իրավիճակի և նոր լուծումների հետ կապված ու տեղում սպառիչ պատասխաններ ստացել: Պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակում է քննարկումները ոլորտային խնդիրների կարգավորման ուղղությամբ:
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02