ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը լրագրողներին հայտնել են Սինգապուրում կայացած գագաթնաժողովի առաջին արդյունքների մասին: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ «աշխարհը խոշոր փոփոխություններ կտեսնի», իսկ Թրամփը հյուսիսկորեացի գործընկերոջը Վաշինգտոն հրավիրելու պատրաստակամություն է հայտնել, փոխանցում է «Դոժձ»-ը:
Կիմ Չեն Ընի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հետ «պատմական հանդիպման» ժամանակ իրենք որոշել են «անցյալը թողնել հետեւում», հաղորդում է Associated Press-ը: Թրամփը խոստացել է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը կսկսվի «շատ շուտով»: Լրագրողի հարցին, թե արդյոք նա Հյուսիսային Կորեայի առաջնորդին կհրավիրի Վաշինգտոն բանակցություններ համար, ԱՄՆ նախագահն ասել է. «Իհարկե»:
Թրամփը պատմել է, որ իր եւ Կիմ Չեն Ընի միջեւ «հատուկ կապ է հաստատվել»: Նա ԿԺԴՀ-ի ղեկավարին «շատ տաղանդավոր մարդ» է անվանել, ով «շատ է սիրում իր երկիրը»: Կիմ Չեն Ընն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին հանդիպման համար եւ հայտարարել, որ «աշխարհը մեծ փոփոխություններ կտեսնի»:
Դրանից առաջ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը վերջնական փաստաթուղթ էին ստորագրել, որի բովանդակության մասին պաշտոնապես չի հաղորդվել: Թրամփն այն «բավականին համապարփակ» է անվանել: CNN-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում երկրի ղեկավարները հաստատել են բանակցությունների առաջընթացը եւ խոստացել են հետեւել հարաբերությունների բարելավման ուղուն:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02