Պետք է զինվորի, սպայի զոհվելու ամեն դեպք մանրամասն քննվի և արվեն հետևություններ, ամեն նման դեպքից հետո իմ այդ հանձնարարականը շատ հստակ է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում` պատասխանելով քաղաքացիների հարցերին:
«Ես չեմ ասում, որ այս իրավիճակում պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում բացառենք զոհերը, ես ուզում եմ ունենանք այնպիսի իրավիճակ, որ բոլորս վստահ լինենք, որ մեր կառավարությունը, մեր երկիրը, մեր պետությունը ամեն ինչ անում է յուրաքանչյուր քաղաքացու կյանքը պահպանելու և պաշտպանելու համար»,-ասաց նա և հայտնեց, որ առաջիկայում այդ թեմայով քննարկում կկազմակերպի, որպեսզի լսեն հաշվետվությունները:
Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր Մերգելյան ինստիտուտի վերաբացմանը: «Մերգելյան ինստիտուտն այսօր էլ աշխատում է նոր պրոֆիլով և այնտեղ զբաղեցնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զբաղեցնող ընկերություններ և համոզված եմ, որ այդ ոլորտը լրջագույն զարգացում է ունենալու ՀՀ –ում, քանի որ այն կառավարության գերակա ճյուղերից մեկն է համարվել»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ այն պրոցեսը, որ սկսված է Մերգելյան ինստիտուտում առաջիկայում մեծ թափ կստանա:
Նա հայտնեց, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մշտապես մոտավորապես 4000 թափուր աշխատատեղ կա:
Անդրադառնալով ներդրումներին՝ վարչապետը նշեց, որ ներդրումային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նախկինում երբեք այս ծավալների չի եղել: «Սա երաշխավորված է, հիմա մեր խնդիրն է ներդրումային այդ հետաքրքրությունը վերածել ներդրումային բումի, սրա համար պետք է շատ արագ փոփոխություններ մտցնենք, բարեփոխումներ իրականացնենք»,-ասաց նա և նշեց, որ այդ ուղղությամբ աշխատում են և ամենակարևոր քայլերից մեկը համարեց ինվեստորի` մեկ պատուհանի ներդրումը: Նա նշեց, որ մի քանի այլ գաղափարներ ևս կան, որոնք չցանկացավ մանրամասնել:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
13:45 25.06.25
16:24 26.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03