Սա մտահոգիչ եւ դատապարտելի հայտարարություն է, որը պետք է արժանանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խստագույնս դատապարտման։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակի հայտարարությունը Ղարաբաղը ռազմական ճանապարհով «ազատագրելու» մասին։
«Եթե Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակը շատ հստակ խոսում է պատերազմը վերսկսելու մասին, սա դատապարտելի է»,- հայտարարեց նա։
Շարմազանովի խոսքով՝ թող ոչ ոք չմտածի, որ Հայաստանում Արցախի միջազգային ճանաչման գործընթացում որեւէ քաղաքական ուժ հետընթաց կարձանագրի: «Ինչպես իշխանությունում ենք պայքարել Արցախի հարցի արդարացի լուծման համար, այնպես էլ հիմա սատարելու ենք իշխանություններին բոլոր բանակցություններում, որ կարողանան լավագույնս պաշտպանել Արցախը»,- շեշտեց նա։
ԱԺ փոխխոսնակի պնդմամբ՝ Արցախի եւ Հայոց ցեղասպանության հարցում իշխանություն-ընդդիմություն չկա։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասքերովը հայտարարել էր, թե Ադրբեջանն իրավունք ունի ազատագրելու «իր տարածքները» ռազմական ճանապարհով:
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02