2017 թվականին պետական բյուջեի մասով թվով 18 ծրագիր, ավելի քան 11 մլրդ դրամ ընդհանուր ծավալով չի կատարվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Նրա խոսքով, դրանց գծով վճարումներ չեն իրականացվել. «Թվով 25 ծրագիր՝ ավելի քան 5 մլրդ դրամ ծավալով, ճշտված ծրագրով զրոյացվել է: 34 ծախսային ծրագրի կատարողականը կազմել է 50 տոկոսից ցածր: Փաստացի ծախսերի՝ ճշտված ծրագրի նկատմամբ կատարողականը բոլոր 19 բաժիններում չի ապահովել նախատեսված ցուցանիշների մակարդակը: Ամենացածր մակարդակն ապահովել է Շրջակա միջավայրի պաշտպանության բաժնում՝ 48,9 տոկոս եւ բնակարանային շինարարության ու կոմունալ ծառայությունների բաժնում՝ 72,4 տոկոս:
Այս խնդիրն արձանագրվել է նաեւ նախորդ տարի: Այսինքն կան ոլորտներ, որոնք պարբերաբար, թերակատարվում են»,-ընդգծեց Յոլյանը:
Անդրադառնալով արտաբյուջետային միջոցներին, նա նշեց, որ օրենսդիր մարմինը արտաբյուջետային միջոցների կատարման նկատմամբ բավարար վերահսկողության հնարավորություն չունի, քանի որ այդ միջոցները տնօրինող կառույցներն իրենք են որոշում իրենց արտաբյուջետային մուտքերն ու ելքերը. «Հաշվեքննիչ պալատը առաջարկում է հաջորդ տարվա բյուջեում ներառել նաեւ արտաբյուջետային մուտքերն ու ելքերը, որպեսզի լինի խորհրդարանական վերահսկողություն նաեւ պլանավորման մակարդակում»:
Հաշվեքննիչ պալատի նախագահը հիշեցրեց, որ 2018 թվականի մարտին ԱԺ ներկայացված Վերահսկիչ պալատի 2017-ի հաշվետվությամբ արձանագրվել էր, որ Պալատն ունեցել էր քրեաիրավական բնույթի որոշ կասկածներ եւ այս տարվա մարտին այդ նյութերն ուղարկել էր դատախազություն. «Այս պահի դրությամբ բոլոր նյութերով հարուցվել են քրեական գործեր, մասնավորապես, ԴԱՀԿ-ի, Սեւանի ազգային պարկի եւ Տավարաբուծության ազգային ծրագրի մասով: Բոլոր նյութերը ներկայացվել են ԱԺ եւ տեղադրվել Պալատի կայքում:
Դատախազությունն իր հերթին ՎՊ հաշվետվություններում նույնպես նկատել է քրեաիրավական բնույթի կասկածներ եւ ՎՊ-ից լրացուցիչ նյութեր է պահանջել»:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
13:45 25.06.25
16:24 26.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03