Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անդրադարձել է Բարեգործության մասին օրենքում փոփոխությունների նախագծի հնարավոր վատ հետևանքներին սպորտի ոլորտի համար։
- «Բարեգործության մասին» նոր օրենքի նախագծով բարեգործական ծրագրերի ճակատագիրը տնօրինելու է լիազոր մարմինը։ Փաստ է, որ սպորտի ոլորտը գրեթե ամբողջությամբ հիմնված է Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների վրա։ Որպես մարզաշխարհի հայտնի ներկայացուցիչ, ի՞նչ գնահատական կտայիք այս նախաձեռնությանը։
- Բարեգործությունն ինքնանպատակ չի, դա արվում է մարդկանց օգնելու համար, իսկ մարդկանց օգնում են էն դեպքում, երբ նարնք այդ օգնության կարիքն ունեն։ Վերցնենք օրինակ սպորտի ոլորտը։ Ցանկացած մարզիկ մշտապես լավ մարզավիճակում լինելու համար պետք է հնարավորինս սոցիալական, կենցաղային խնդիրներից ազատված լինի, որպեսզի կարողանա լիարժեք մարզվի և արդյունք ապահովի։Այս խնդիրը երկար տարիներ հանձն է առել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ սկսած ժամանակակից մարզաբազաների կառուցումից և վերակառուցումից, մինչև լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկներին ամսական թոշակներ ապահովելը։ Բնական է, որ մեր պետությունը դեռևս ի վիճակի չէ համապատասխան պայմաններ ապահովելու մարզիկների համար՝ տուն, մեքենա բարձր պարգևավճարներ սահմանելով մարզիկներին՝ նորանոր հաղթանակների խթանելու համար։ Իսկ մարզիկն էլ նոր հաղթանակի է ձգտում գնահատված լինելու փաստից ելնելով, ինչը ևս բնական է։ Այնպես որ կարծում եմ, այս դեպքում լավագույն ցուցիչը որով պետք է առաջնորդվել մեր անցյալն է։Եթեչշարունակենք պահել ՀԱՕԿ նախագահի կողմից սահմանված նշաձողը, ապա կվերադառնանք 90-ականների վիճակին։Կարծում եմ՝ պետք չէ սպորտի ոլորտը տանել փորձության, քանի որ Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ, մարզիչների տարիների աշխատանքի և մեր՝ մարզիկներիս, ցուցաբերած արդյունքների շնորհիվ սպորտը մեր պետության ամենակայացած ոլորտներից մեկն է։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01