Տեղյակ եմ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քննադատությունների մասին, սակայն մի կարևոր տարբերություն կա: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով չորեքշաբթի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին իր բացակայությանը:
«Չորեքշաբթի ես եկա Մոսկվա, այդ օրն կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանն էր, և տեղյակ եմ, որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները խոսել են այն մասին, թե ես նախկինում քննադատել եմ վարչապետերին, ովքեր հարցուպատասխանին ներկա չեն եղել Ազգային ժողովում, իսկ ես ահա նույն ձև եմ վարվում: Ես ուզում եմ ընդգծել մի շատ կարևոր տարբերություն. նախորդ Սահմանադրությունում շատ հստակ նշվում էր, որ վարչապետը և կառավարության անդամները չորեքշաբթի օրվա նիստում պատասխանում են պատգամավորների հարցերին: Նոր Սահմանադրության մեջ, որը ՀՀԿ-ի ներկայացրած Սահմանադրությունն է, վարչապետի հանգամանքը հատուկ չի ընդգծվում, ինչը դե յուրե հնարավորություն է ստեղծում, որ վարչապետը երբեմն բացակայի հարցուպատասխանից»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրել է, որ շատ է կարևորում խորհրդարանական հարցուպատասխանները, բայց քանի որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս բացակայել, ինքը լրիվ իրավական հիմունքով օգտվել է այդ իրավունքից:
«Այնպես որ՝ Հանրապետականի մեր գործընկերներին խնդրում եմ չանհանգստանալ, քանի որ այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է»,- հավելել է նա:
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02