Մոսկվան ամերիկացի երկու դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ խոսելով ԱՄՆ-ից երկու ռուս դիվանագետի արտաքսման մասին: Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի կողմից ոչ բարեկամական քայլից հետո Մոսկվայից ստիպված են եղել հեռանալ ԱՄՆ դեսպանատան երկու դիվանագետ: Նրանք պերսոնա նոն գրատա են հայտարարվել իրենց դիվանագիտական գործունեությանը չհամապատասխանող վարքագծի պատճառով: «Հուսով ենք, որ Վաշինգթոնում ամեն դեպքում հասկանում են ագրեսիվ հակառուսական գծի սխալականությունը:Եթե այնտեղ որոշեն հետագայում էլ շարժվել հարաբերությունների սրման ուղղությամբ, ապա առանց պատասխան չեն մնալու», - ընդգծել է Ռյաբկովը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱՄՆ-ն, ի պատասխան Մոսկվայում ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած ԿՀՎ-ի աշխատակիցների մասնակցությամբ պատահարի, երկու ռուս դիվանագետ է արտաքսել երկրից: Ամերիկյան կողմը վստահեցնում է, որ իրենց «դիվանագետը ծեծի է ենթարկվել ռուսաստանցի անվտանգության աշխատակցի կողմից»: Իր հերթին ռուսական կողմը հաստատում է, որ ԿՀՎ-ի աշխատակիցը, դուրս գալով տաքսիից, փորձ է արել ներխուժել դեսպանատուն, առանց անցագիրը ցույց տալու եւ թաքցնելով դեմքը: Արդյունքում նրա եւ ոստիկանի միջեւ վիճաբանություն է բռնկվել: Միաժամանակ «ամերիկացին արմունկով հարվածել է ռուս իրավապահ մարմնի ներկայացուցչին»:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02