ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել արտասահմանյան արտադրության ավտոմոբիլների եւ դրանց պահեստամասերի ներկրման համար՝ ամերիկյան տնտեսական շահերի պաշտպանության շրջանակներում: Հունիսի 15-ին այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը։ «Թրամփը ներմուծվող ավտոմոբիլների մաքսերի սահմանումը համարում է իր միջնաժամկետ ռազմավարության կարեւոր մասը,- մեջբերում է հրատարակությունն ԱՄՆ-ի վարչակազմի՝ անունը չհայտնած բարձրաստիճան ներկայացուցչի խոսքը:- Նախագահն ավտոմոբիլների ներմուծման արգելափակիչ մաքսերի սահմանումը դիտում է որպես ամերիկյան տնտեսության խթանման փորձ»:Թերթի զրուցակցի խոսքով՝ նշված ներմուծական մաքսերի սահմանումը նաեւ քաղաքական աստառ ունի: «Դա Հանրապետական կուսակցությունը եւ գործող վարչակազմը որպես ամերիկացի աշխատավորների պաշտպաններ ներկայացնելու փորձ է՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ին երկրում միջանկյալ ընտրությունների անցկացման նախաշեմին քաղաքական դիրքերն ուժեղացնելու նատակով»,- ասել է պետական պաշտոնյան: Այսօրվա դրությամբ արտասահմանյան մակնիշներին է բաժին ընկնում ԱՄՆ-ի ավտոմոբիլային շուկայի ավելի քան մեկ երրորդը:Անցյալ տարի երկրի տարածքում վաճառված 17,3 միլիոն ավտոմեքենաներից տեղական արտադրության է եղել շուրջ 11 միլիոնը: 2017 թվականին ԱՄՆ-ին արտասահմանյան ավտոմոբիլների եւ պահեստամասերի մատակարարումների միագումար ծավալը գերազանցել 228 միլիարդ դոլարը: Ըստ որում Միացյալ Նահանգների ավտոմոբիլային գործարանների արտադրական հնարավորությունները, թերթի տվյալների համաձայն՝ գործի են դրվել 80 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02