«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը հունիսի 15-ին բացվել է և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այս սեզոնի առաջին գնացքով Վրաստանի սևծովյան հանգստավայրեր է մեկնել 107 ուղևոր:
Սանկտ Պետերբուրգից առաջին տոմս գնողներին ընկերության կողմից ծաղկեփնջեր են հանձնվել: Մեկնող գնացքի կազմը և վագոնների վիճակը զննել են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս. Վալկոն և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ա. Փամբուխչյանը: Ֆիրմային գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը 15 ժամ 40 րոպե է, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: Ֆիրմային գնացքի տոմսերի գները մեկ ուղևորի համար տատանվում են 9 860 դրամից 25 830 դրամի միջակայքում՝ կախված վագոնի տեսակից:
Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գ. Մովսեսյանը, ֆիրմային գնացքի կուպե և «СВ» վագոնները հագեցած են օդորակիչներով, լիովին համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին:
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03