Միանգամից ասեմ, որ դեմ եմ եղել և հիմա էլ դեմ եմ ցույցերի և ճանապարհներ փակելու միջոցով քաղաքական օրակարգ ձևավորելուն, բայց փաստն այն է, որ հենց նման ճանապարհով Նիկոլին հաջողվեց հասնել իշխանափոխության և նստել վարչապետի աթոռին․․․
Եվ փաստ է նաև այն, որ վարչապետ դառնալուց հետո Նիկոլը ցույցերի և ճանապարհներ փակելու միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու տեխնոլոգիան դարձրել է սեփական մենաշնորհը՝ հստակ մեսիջ հղելով քաղաքական դաշտին և հասարակությանը, որ այս տեխնոլոգիան իր մենաշնորհն է, և որևէ մեկը իրավունք չունի օգտվելու այս գործիքից․..
Ե՛վ Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետի հրաժարականին հասնելու պայքարում, և՛ Արցախում ցույերի ու փողոցներ փակելու միջոցով իշխանափոխության ձգտող ուժերը, և՛ ԵՊՀ ռեկտորի հրաժարականը պահանջող ուսանողները, և՛ Էջմիածնում քաղաքապետի հրաժարականը փողոցային պայքարով պահանջող Դոն Պիպոն և իր կողմնակիցները ,մեղմ ասած, չարժանացան արդեն վարչապետ Փաշինյանի աջակցությանը, քանզի Նիկոլ Փաշինյանը հստակ մեսիջ հղեց բոլորին, որ Հայաստանում փողոցներ փակելու և ցույցերի միջոցով հարցեր լուծելու մենաշնորհն իրենն է և առանց իր թույլտվության որևէ մեկն իրավունք չունի օգտվելու այդ գործիքակազմից։
Եվ սա տրամաբանական և հասկանալի մտածողություն է, քանզի Խորհրդարանում մեծամասնություն չունեցող վարչապետ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ գոնե այս պահին իր իշխանությունը հիմնված է փողոցին տիրապետելու իր մենաշնորհի վրա և եթե վարչապետը թույլ տա, որ այլ ուժեր ևս տիրապետեն փողոցը, ապա ակնհայտորեն վարչապետ Փաշինյանի իշխանության հիմքը կսասանվի։
Բոլոր նրանք, ովքեր փողոցով հարցեր են ուզում լուծել՝ անուղղակի ձեռնոց են նետում Փաշինյանին՝ մտնելով նրա մենաշնորհի դաշտ և պատժվելու են։
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02