Ռուսաստանյան Peopletalk պարբերականը հարցազրույց է անցկացրել «Ռոսռեսստրի» պետերբուրգյան վարչության նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի ու նրա կնոջ՝ «Միսիս աշխարհ 2014» Յուլիա Ավագյան–Իոնինայի հետ՝ խոսելով զույգի հետ նրանց՝ Հայաստան տեղափոխվելու, այստեղ ունեցած դժվարությունների ու հանդիպած առավելությունների մասին։
Զույգը խոստովանել է, որ չնայած ունեցած որոշակի դժվարությունների՝ 2016-ին Հայաստան տեղափոխվելու որոշումը գիտակցված էր և դրա համար նրանք դեռ չեն զղջացել։
«Մենք սովոր ենք կարդալ Հայաստանի մասին որպես զբոսաշրջային դրախտ, բայց երբ դու հայտնվում ես հայերի շրջանում՝ բոլորովին այլ կերպ ես սկսում ընկալել ազգի մշակույթը։ Հայերը յուրօրինակ ժողովուրդ են, ում համար առաջին տեղում ընտանեկան արժեքներն են։ Այստեղ շատ բան կարելի է սովորել։ Ես շատ ուրախ եմ, որ երեխաներս այստեղ են մեծանում», - պարբերականի հետ զրույցում ասել է Յուլիան։
Իր հերթի նրա ամուսինը՝ Բորիս Ավագյանը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն իրենց համար հավասարապես կարևոր են ու կիսվել է ապագայի վերաբերյալ իր ծրագրերով։
«Ես պատրաստ եմ գալ Ռուսաստան, անխոս։ Օրինակ՝ եթե ինձ առաջարկեն դառնալ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս կամ ներկայացնել երկիրը Եվրասիական տնտեսական միությունում, ուր ինձ ուզում էին ուղարկել դեռ երկու տարի առաջ։ Իմ ամբողջ գործունեությունն ուղղված է երկու երկրների՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ ինտեգրացմանը։ Այո, մամուլում գրում են, որ ես մտադիր եմ արտահերթ ընտրությունների դեպքում հավակնել Հայաստանի խորհրդարանում հայտնվելու համար, սակայն ես պատրաստ եմ աշխատել Հայաստանի իշխանությունների կատարողական օրգաններում», - ասել է նախկին ռուսաստանցի պաշտոնյան։
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
13:45 25.06.25
16:24 26.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03