Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի և Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի ձերբակալություններին:
ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
«Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է, ու եթե կա հեղինակություն, ապա միայն ու միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, մնացած բոլոր հեղինակությունների դարաշրջանի դռները պետք է անվերադարձ փակենք»,- գրել է նա։
Սանասարյանը գրառման վերջում է ավելացրել է, որ սիրում է բոլորին, հատկապես ՀՀ օրինապաշտ քաղաքացիներին։
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր` հունիսի 16-ին, ձերբակալել է Մանվել Գրիգորյանին և «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանին։
Վաղ առավոտից ԱԱԾ-ն հատուկ գործողություններ էր իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում և Դոն Պիպոյի առանձնատանը:
Նշենք, որ վերջին օրերին բողոքի ցույցեր են անցկացվում Էջմիածնում։ Ցուցարարները պահանջում են Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը։ ԶԼՄ-ների տվյալով` բողոքի ցույցը կազմակերպել է քրեական հեղինակություն համարվող Ասատուր Ասատրյանը (Դոն Պիպոն)։
Ասատրյանը լրագրողներին ասել է, որ ուզում է արդարությունը վերականգնել քաղաքում։ Նա վստահեցրել է, որ քաղաքապետ դառնալու հավակնություն չունի։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01