Ճապոնիայի իշխանությունները հունիսի 13-ին վերջնականապես հաստատեցին երկրում չափահասության տարիքը 20-ից մինչեւ 18 նվազեցնելու վերաբերյալ օրինագիծը: Խորհրդարանի վերին պալատում դրա օգտին քվեարկել է 169 պատգամավոր, դեմ են արտահայտվել՝ 69-ը: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Ավելի վաղ մարտին այս փաստաթուղթն հավանության էր արժանացել խորհրդարանի ստորին պալատի կողմից: Այն ուժի մեջ կմտնի 2022 ֆինանսական տարվա սկզբից (2022 թվականի ապրիլի 1): Նոր օրենքի համաձայն, երիտասարդ ճապոնացիները, մասնավորապես, հնարավորություն կկունենան ավելի շուտ ամուսնանալ եւ իրենց անունով վարկեր վերցնել՝ առանց ծնողների կողմից նախնական հավանություն եւ երաշխավորություն ստանալու: Նոր օրենքի ընդունման կապակցությամբ երկրի քաղաքացիական օրենսգրքում կկատարվեն համապատասխան ուղղումներ՝ 19-րդ դարի վերջից ի վեր առաջին անգամ, երբ այն սկսել է գործել Ճապոնիայում:
Չնայած դրան, 18-19 տարեկան անձանց առաջվա պես կարգելվի ծխել, ալկոհոլային խմիչքներ օգտագործել եւ զբաղվել ազարտային խաղերով: Այժմ Ճապոնիայում անչափահասները կարող են ամուսնանալ միայն ծնողների համաձայնությամբ՝ 18 տարեկանից՝ երիտասարդների համար եւ 16-ից՝ աղջիկների համար
Երկրի կառավարությունը որոշել է երկու սեռերի համար հավասարեցնել ամուսնանալու օրինական տարիքը, քանզի եկել է այն եզրակացության, որ մինչ այժմ գոյություն ունեցող խտրական նորման ոչ մի ռացիոնալ պատճառ չի ունեցել, իսկ 16-17 տարեկանում ծնողների հավանությամբ ամուսնացող աղջիկների թիվը գործնականում հավասարվել է զրոյի: Մինչդեռ, ինչպես ցույց են տալիս հասարակական կարծիքի հարցումները, Ճապոնիայի բնակիչների կեսից ավելին դեմ է չափահասության տարիքն իջեցնելուն:
Նրանք առաջին հերթին իրենց դժգոհությունը բացատրում են ֆինանսական բազայի բացակայությամբ, քանի որ 18 տարեկան ճապոնացիները նոր են ավարտում դպրոցը եւ բուհ ընդունվում, ինչից հետո են սկսում ակտիվորեն վաստակել: 2016 թվականին Ճապոնիայում 20-ից մինչեւ 18 տարեկան են իջեցրել այն նվազագույն տարիքը, որը քաղաքացիներին թույլ է տալիս մասնակցել ընտրություններին: Կառավարության կարծիքով, դա պետք է նպաստի երկրի քաղաքական կյանքին երիտասարդության ավելի մեծ ներգրավվածությանը եւ նրանց շրջանում քաղաքական գրագիտության բարձրացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02