Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը:
«Ես ուզում եմ՝ հստակ արձանագրենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ: Կրկնում եմ՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև այն կասկածների հետ, որ նա, օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ յուրացրել է դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդը, կերակրել է իր արջերին, վագրերին, և այդպես շարունակ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մանրամասնեց, որ կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է նաև բանակի համար նախատեսված մեքենաները:
«Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, ու սա ոչ ոք չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ հերոսին կարելի է ճակատում կռվող զինվորների համար ուղարկված օգնությունը գողանալ ու դրանով կերակրել իր արջերին ու վագրերին: Ուզում եմ նաև, որ չխախտվի որևէ մեկի անմեղության կանխավարկածը, նրա մեղքը կապացուցի դատարանը»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում սկսվել է կոռուպցիայի դեմ ահեղ պայքար, սա նշանակում է՝ քրեական, կոռումպացված, ազդեցիկ որոշ մարդկանց հանել այդ համակարգի դեմ, որոշ մարդիկ կարծում են, որ դա սխալ ճանապարհ է, ու ավելի լավ է հարմարվել, որպեսզի ամեն ինչ լավ լինի բոլորի համար.
«Ես չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ, ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որ ես իմ թիմով կոռուպցիան արմատախիլ անեմ. ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ բոլորը հավասար են լինելու, ուզում եմ նշել, որ ես իմ հայտարարություններին տեր եմ: ՀՀ-ը երկար տարիներ թալանվել է, և նրան պետք է վերջ տրվի հնարավորինս արագ, Հայաստանը պետք է լինի կոռուպցիայից ազատ երկիր»,- ընդգծել է վարչապետը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44