ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ստորություն է որակում այն ամենը, ինչում կասկածվում է գեներալ, ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա ԱԺ ճեպազրույցների ժամին, խոսելով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներից, հայտարարեց, որ դա ստորություն է հայոց բանակի, զինվորի նկատմամբ:
«Սա ՀՀ-ի դեմ գործողություններ եմ համարում: Ամբողջ հասարակության առաջ մերկացվեցին գործողությունները, և նման մարդանց նկատմամբ ոչ միայն հասարակությունը պետք է վերաբերմունք ունենա, այլև օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատության ենթարկվեն: Մենք պատերազմող երկիր ենք, բազմաթիվ խնդիրներ ունենք, և նման գործելաոճ նման մարդկանց կողմից անթույլատրելի է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին պատգամավորի մանդատից զրկելու քվեարկությանը, Էնֆիաջյանն ասաց, որ խմբակցությունում այս հարցով դեռևս քննարկում չի եղել. «Քննարկում չի եղել, բայց նման գործելաոճից հետո, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս պետք է լինի մեր քվեարկությանը:
Մեր վերաբերմունքը շատ կոշտ է լինելու»,- շարունակեց Էնֆիաջյանը:
Նա գտնում է, որ ՀՀ-ում բոլորը պետք է գիտակցեն, որ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, մթնոլորտ է փոխվել, իսկ ժողովուրդն ու ներկայիս իշխանությունները պատրաստակամ ու վճռական են, որ լինի օրենքի գերակայություն:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հայտարարեց, թե իրենց դաշինքը միշտ էլ շահագրգռված է՝ ցանկացած իրավախախտում բացահատելու ու պատժելու մեջ:
«Մենք այս ամենը շատ ավելի կողջունենք, եթե այս միջոցառումը չավարտվի մեկ անձով, որովհետև ես չեմ կարող կիսել այն կարծիքը, որ այս երկրում կա մի միամիտ մարդ, որը մտածում է, թե այս ամեն ինչը պարփակված է մեկ անձի շրջանակում: Իրավապահ մարմինները պետք է հետամուտ լինեն, որ բացահայտեն այս արարքի հովանավորներին, կազմակերպիչներին: Եթե մենք իսկապես ցանկանում ենք արդարության մթնոլորտ ապահովել ՀՀ-ում, ապա պետք է տեսնել այն մեղավոր անձանց, որոնք ապրել են բանակի ու պետության հաշվին»,-նշեց նա:
Հարցին՝ հնարավոր է, որ Մանվել Գրիգորյանը զրկվի Արցախի հերոսի կոչումից, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ նման որոշում կայացնելու իրավասությունը դատարանին է:
«ՀՀ գործող քրեական օրենսգրքի համաձայն՝ զինվորական և այլ հատուկ կոչումներից զրկելը հանդիսանում է որպես լրացուցիչ պատժատեսակ, որը թողնված է դատարանի հայեցողությանը այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ծանր և առանձնակի ծանր հանցագործություններին: Հարգելով անմեղության կանխավարկածը, միևնույն է, այստեղ կա հանցագործություն, որը չի կարող համարվել թեթև կամ միջին ծանրության, այսինքն՝ իսկապես կա ծանր կամ առանձնապես ծանր հանացագործություն, հետևաբար, դատարանը լիարժեք իրավասու է կիրառել այ պատժատեսակը»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
13:45 25.06.25
16:24 26.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03