ARM | RUS |

«Գրության մեջ պետք է լինեն տեղեր, որտեղ լռություն է».Գրիգոր Պլտյան

10.07.16 | 19:00

Ֆրանսահայ արձակագիր, բանաստեղծ, գրաքննադատ Գրիգոր Պլտյանն այն մարդկանցից է, որոնք իրենց շուրջը ստեղծում են խիտ մշակութային մթնոլորտ: Գրականությունը և ընդհանրապես խոսքն ինքնին Գրիգոր Պլտյանի համար այն գործիքն է, որն օգնում է դուրս գալ կարծրացած կաղապարներից ու արկածային ճամփորդություն կատարել տեքստերի ու մտքերի մեջ: Նա կարծես հրավիրում է իր զրուցակիցներին ու ընթերցողներին ապակառուցել տեքստերը (մանավանդ` արդեն դասական դարձած) ու նորից ներկառուցել դրանք ներկայի մեջ: Գրիգոր Պլտյանը կրթությամբ փիլիսոփա է և ավանգարդի կայուն կողմնակից: Իր գեղարվեստական գրքերում ու էսսեներում ընդգծում է վերամեկնաբանության կարիքը, որը թույլ է տալիս դուրս չմղել նորն ու անսովորը, այլ փորձել մարսել դրանք ու օգտագործել որպես բանալի՝ անցյալը բերելով մեր օրեր: Ի վերջո, եթե մեկնաբանում ես կարծրն ու դասականը, այն դադարում է լինել սրբություն ու թանգարանային նմուշ: Դառնում է թարմ մտքերի առիթ:
Երևանում Գրիգոր Պլտյանը ներկայացրեց իր «Այն, ինչ չես տեսներ» ժողովածուն, նաև 1974-ին գրած իր ճարտարապետական բանաստեղծությունը, որը վիզուալիզացվեց «Լոֆթ» ակումբի պատին որպես ինտերակտիվ տեքստ: 40 տարի առաջ գրած «Պատի բանաստեղծությունը» բեկորացված իրականության նմուշ է, որը նաև նոր տիպի ընթերցում ու ընթերող է պահանջում: Ցանկացած հատված ինքնաշխատ է ներգործում, բայց միևնույն ժամանակ՝ հարաբերվում մյուսների հետ: «Չեմ ուզում, որ իմ բանաստեղծությունները լինեն սիրո կամ պատերազմի մասին: Ընդհանրապես թող «մասին» չլինեն: Ուզում եմ, որ բառերն ու տողերն իրենք պատերազմեն կամ սիրեն իրար, այսինքն՝ բախվեն, հարաբերությունների մեջ մտնեն»,- ասում է նա: Եվ ավելացնում, որ բանաստեղծություն գրելը մաթեմատիկական հաշվարկ է պահանջում, այլ ոչ թե ներշնչանք ու մուսայի հայտնություն, քանի որ գրելը մտքի աշխատանք է և պետք է հաշվարկված լինի: Ժամանակակից ցանցային-համացանցային իրականությունում տեքստերի անտեսանելի մնալը կամ ընդգծվելը կախված է տարօրինակ օրինաչափությունից: Գրիգոր Պլտյանի կարծիքով՝ բլոգներում ավելի շատ են տրաֆարետները, քան իրական ազատությունը:

Ներկայացնում ենք media.am-ը զրուցել է Գրիգոր Պլտյանի հետ:

– Սոցիալական մեդիան ու ցանցերը մղում են բոլորին ամենօրյա ռեժիմով տեքստեր թողարկելու (ստատուսների, մեկնաբանությունների տեքսով): Բառերը շատացել են, հետևաբար ավելացել են նաև գրողները: Ձեր կարծիքով՝ ցանցը փոխե՞լ է խոսքի, նաև՝ գրողի դերը:

– Կը խորհիմ, որ եթե մարդը գրագետ է, այսինքն՝ գրել գիտե, ազատ է գրել այն, ինչ ցանկանում է: Գրելը մարդու ազատություններից է, և ոչ ոք չի կարող ասել նրան, որ պետք չէ գրել: Այդպիսով, հասարակության մեջ գրելու, ինքնաարտահայտվելու ցանկությունը անփոխարինելի է, որովհետև բլոգի միջոցով մարդիկ կարող են ավելի անմիջական ու ուղղակիորեն միմյանց հետ հարաբերվել, քան դա կանեին գրական հանդեսներում:

Ցանցում լեզուն դառնում է նվազ մշակված ու ավելի անմիջական, որովհետև ամեն մարդ իր ուզածի պես է գրում: Օրենք չկա: Նույնիսկ կարելի է ասել, որ ցանցի ազատությունը թույլ է տալիս մարդկանց երբեք նկատի չառնել գրական ավանդույթները կամ ըմբռնումները: Սակայն երբ կարդում ենք բլոգներում հաստատված գրառումները, տեսնում ենք, որ երբեմն դրանք լեցուն են կլիշեներով:

Կա նաև բարեկամների ու ընկերների հակազդեցությունը, որոնք իրենց ծանոթների գրածի տակ գրում են «հոյակապ» է, «հիանալի» է: Նրանք մարդիկ են, որոնք, անպայման չէ, որ լավ տեղյակ են գրականությունից կամ շատ բան են կարդացել, ավելի շուտ անմիջականորեն արձագանքում են:

– Տեքստերի ահռելի մի մասը, որն ամեն օր կարդում ենք, նաև լրագրողների հոդվածներ են: Ձեր կարծիքով՝ մեդիան ու գրականությունը փոխթափանցու՞մ են, թե՞ մնում են առանձին ոլորտներ:

– Լրագրողները մեդիայում իրենց հստակ դերն ունեն, բայց բլոգները առանձին մի իրականություն են: Բլոգները լրագրողի կարիքն էլ չունեն, քանի որ կարող են զետեղել այն ամենը, ինչը ցանկանում են: Իսկ ժուռնալիստներն այդպես վարվել չեն կարող: Ժամանակին ես էլ էի լրագրող ու լավ գիտեմ, թե ինչ բախումներ են լինում:

Լրագրողներն, ամեն դեպքում, պետք է նախապատրաստեն իրենց աշխատանքը, տեղեկություններ հավաքեն և հարցազրույցի գնալիս մշակեն ոչ միայն հարցերը, այլև իմանան, թե իրենց դիմացի տղմարդը կամ կինը ինչ աշխատանքներ է արել:

Լրագրողն ինքը պիտի ներկայացնի թե՛ գրողին, թե՛ նրա աշխատանքը, թե՛ իրականությունը: Եվ այդ պարագայում այդ ներկայացումը կլինի ավելի լավը, քան եթե դա աներ գրողը:

– Վերջերս հարցազրույց արեցինք Փիթեր Բալաքյանի հետ, ով ասաց, որ ուզում է իր բանաստեղծությունների տարածքն այնքան ընդլայնել ու բացել, որ այն մտնի կյանքի ռիթմի մեջ, կլանի կյանքը: Դուք կարծես փորձում եք սեղմել ու խտացնել տեքստերը՝ ազատվելով ավելորդություններից:

Ինտերնետային, համակարգչային սիստեմը այնպես է, որ կարող ենք էջերով տեքստեր գրել: Ուղղակի գետի պես: Եվ այդ հոսանքը կտանի մեզ: Գրողը ուղղակի հնարավորություն չունի տիրապետելու իր գրածը: Եվ իր գրածի ձևը դառնում է տձևը:

Նոր տեխնոլոգիաների շնորհիվ ամեն բան կարող եք մտցնել ձեր գրության մեջ, և այդպիսով, ձեր գրածը կդառնա համայնագիտարանի պես մի բան: Կամ էլ՝ մտքի անկառավարելի հոսք:

Մինչդեռ տեքստի մեջ կարևորը սինթեզն է: Պետք է կարողանալ համադրություն անել՝ հավաքելով ամենաանհրաժեշտը:

Եվ ուրեմն, ընտրեք, թե ինչ եք ուզում ասել: Կը խորհիմ, որ սեղմ կամ ավելի ճիշտ՝ խտացված գրելը շատ ավելի բարդ է, քան երկար գրելը: Բոլոր պարագաներում էլ դժվար է կրճատել ու հանել ավելորդությունները:

– Լրագրողի համար դա ամենաբարդն է:

– Ընդհանրապես գրերի աշխարհը սահմանափակ աշխարհ է: Եվ այն իրոք պիտի սահմանափակ լինի ոչ թե այն պատճառով, որ գրելով չենք կարող ամեն բան ասել: Կարող ենք… Բայց պե՞տք է: Պե՞տք է ասել ամեն բան:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Ամբողջությամբ՝
սկզբնաղբյուր կայքում:


Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի...

10:02

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային...

12:44

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության...

12:17

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

11:49

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02