Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ծանր է տանում այն ամենը, ինչ կատարվում է Ազգային ժողովում: Նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանը, ով բանակի գեներալ է, իրավունք չուներ նման կերպ վարելու:
«Իրապես ծանր եմ տանում այս ամենը, փաստորեն բանակի գեներալը նման գործով մեղադրվում է: Կարծում եմ, որ այս դեպքից հետո շատ շատերը զգոն կլինեն և ի վերջո կհասկանան, որ անպատժելիության մթնոլորտը վերանում է և ամեն անօրինական արարքի համար պատասխան են տալու»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանը միայնակ էր կատարել այդ գործողությունը, Սասուն Միքայելյանը նշեց, որ այս հարցի պատասխանը կտան իրավապահ մարմինները:
«Այս ամենն անպատժելիության հետևանք է, և եկել է նախորդ իշխանությունից: Չեմ կարող հիմա մեղադրել այլ անձանց, բայց որ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, համոզված եմ: Այժմ գնում է քննություն և պարզ կլինի, թե ովքեր են անցնում այս գործով»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Լրագրողները հիշեցրին, որ Սասուն Միքայելյանը ժամանակին եղել է ՀՀԿ-ից: «Ես եղել եմ ՀՀԿ պատգամավոր, հպարտ եմ, որ Վազգեն Սարգսյանի հետ Կոտայքի մարզում հիմնեցինք գրասենյակ: Իմ գործունեության ընթացքում ես միշտ եղել եմ պարզ և ասել եմ ամեն ինչ: Ես եղել եմ Հանրապետական կուսակցության, այլ ոչ թե հանրասեփական կուսակցության անդամ»,-ասաց Սասուն Միքայելյանն՝ ընդգծելով, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ապա շատ մարդիկ ավելի շուտ կպատժվեին:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15