Արդարադատության եվրոպական դատարանն օրինական Է ճանաչել Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հասցեագրված պահանջը՝ կառույցին վերադարձնելու այն 300 հազար եվրոն, որը նրա ֆոնդերից ծախսվել Է քաղաքական գործչի օգնականին աշխատավարձ վճարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դատարանի՝ հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում հրապարակված որոշման մեջ:
«Դատարանը մերժեց տիկին Լե Պենի՝ նշված գումարի փոխհատուցման վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումն անիրավական ճանաչելու հայցը»,-նշվում Է որոշման մեջ:
Լե Պենին մերկացրել են այն բանում, որ նա 2010 թվականից մինչեւ 2016 թվականը Եվրախորհրդարանի միջոցներով վճարել Է իր օգնականի՝ Կատրին Գրիզեի աշխատանքը, որը, ինչպես պնդվում Է, զբաղվում Էր ոչ թե եվրոպական գործերով, այլ կուսակցական գործունեությամբ «Ազգային ճակատի» շարքերում: Եվրախորհրդարանը պահանջել Էր փողերը վերադարձնել 2016 թվականի վերջին: Մինչդեռ Լե Պենը հայց Էր ներկայացրել Արդարադատության եվրոպական դատարան՝ փորձելով վիճարկել այդ պահանջը:
Մարին Լը Պենը մերժել Է իր օգնականին ձեւականորեն աշխատանքի տեղավորելու մեղադրանքները, հայտարարելով, որ նրա աշխատանքը հաստատող բոլոր փաստաթղթերը տրամադրված են դատարանին: Համապատասխան տեսագրությունը քաղաքական գործիչը հունիսի 19-ին հրապարակել Է Twitter-ի իր Էջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02