Այսօր` հուլիսի 11-ին նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այն հորինել են ֆրանսիացիները` 1995 թվականին:
Կարծիք կա, թե առաջինն ացտեկներն են սովորել շոկոլադ պատրաստել: Նրանք դա կոչում էին «աստվածների սնունդ»: Իսպանացի կոնկիստադորները, որոնք այն առաջին անգամ Եվրոպա հասցրեցին, այդ քաղցրավենիքը կոչեցին «սեւ ոսկի» եւ օգտագործում էին ֆիզիկական ուժերը եւ դիմացկունությունն ամրապնդելու համար: Եվրոպայում շոկոլադի օգտագործումը սահմանափակվում էր արիստոկրատական շրջանակներով: Աչքի ընկնող կանայք շոկոլադը ցանկահարույց միջոց էին համարում, հայտնում է Calend-ը:
Միայն 20-րդ դարի սկզբին արդյունաբերական արտադրության առաջացման շնորհիվ շոկոլադ կարողացան վայելել նաեւ արիստոկրատների թվին չդասվող մարդիկ:
Ժամանակակից գիտության համաձայն, շոկոլադում տարրեր կան, որոնք նպաստում են հանգստին եւ հոգեբանական վերականգնմանը: Շոկոլադի մուգ տեսակները խթանում են էնդորֆինների` երջանկության հորմոնների արտազատումը: Հիպոթեզ կա, թե շոկոլադը «հակաքաղցկեղային» ազդեցություն ունի եւ ի վիճակի է դանդաղեցնել ծերացման գործընթացները:
Բայց մի բանում գիտնականները միակարծիք են. այն, որ շոկոլադը չի նպաստում մարմնի զանգվածի նվազմանը: Չէ որ շոկոլադը հարուստ է սննդանյութերով, այդ թվում` ճարպերով, նշանակում է ` կալորիաներով:
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանում Գինեսի ռեկորդ է գրանցվել. «Գրանդ Քենդի» ձեռնարկությունը 4 տ 410 կգ կշռող շոկոլադե սալիկ էր պատրաստել: Բնական շոկոլադե սալիկի լայնությունը 2750 մմ էր, երկարությունը` 5600 մմ, հաստությունը` 2750 մմ: Շոկոլադե սալիկը պատրաստվել էր 4 օրվա ընթացքում կակաոյի բնական հատիկներից, որոնք Աֆրիկայից էին բերվել:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02