Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերություններում իր մեծ դերն ունի խորհրդարանական դիվանագիտությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև երկկողմ համագործակցությունը կշարունակի խորանալ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի ու այդ համատեքստում կարևորել միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և հավելել, որ այն նպաստում է նաև ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:
Ժակ Մարիլոսյանն ուրախությամբ է նշել, որ Հայաստանում գտնվելու արդեն առաջին իսկ օրը զգացել են մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունների շունչը, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Ըստ նրա, այդ մասին են վկայել նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆրանսիացի խորհրդարանականները տեղեկացրել են, որ ֆրանսիական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ հաշվի առնելով նաև մեր երկրի միջոցով ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:
«Համոզված եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները ֆրանսիական նոր ներդրումներ կբերեն Հայաստան: Օտարերկրյա որևէ ներդրող մեր երկրում որևէ խնդիր չպետք է ունենա և պետք է գործի հավասար դաշտում: Գիտակցում ենք այն մեծ պատասխանատվությունը, որն ստանձնել ենք ժողովրդի առաջ ու այդ առումով ակնկալում ենք նաև մեր արտաքին գործընկերների աջակցությունը, որոնք շահագրգռված են Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության զարգացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ գործընկերների թվում է նաև Ֆրանսիան: Կառավարության ղեկավարն անդրադառնալով աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ վստահություն է հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ֆրանսիական պատվիրակության անդամների խնդրանքով վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային, մաքսային վարչարարության պարզեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերին:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետն ընդգծել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և շեշտել համապատասխան մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02