2018թ. մայիսի 30-ին Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին էր ուղարկվել aravot.am կայքում զետեղված «Արվեստի կրթօջախը վերածել են առևտրի կենտրոնի. կոսերվատորիայի շրջանավարտ» հրապարակումը և «Ինձ 2500 դրամ աշխատավարձ են տվել, պայմանագիր չեն կնքել. կոնսերվատորիայի նախկին աշխատակից» վերտառությամբ տեսաձայնագրությունները` դրանցում ներկայացված հանգամանքներն ուսումնասիրելու և անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու միջոցով տեղեկությունների իսկությունը պարզելու ցուցումով:
Նյութերի նախապարտաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի մի բնակչուհի, 2004-2009թթ. որպես դաշնամուրի դասատու աշխատելով «Իմպրոռիթմ» հենակետային վարժարանում, բանավոր համաձայնության գալով «Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կ. Ա.-ի հետ, գործարկել է կոնսերվատորիայի և նույն վարժարանի սննդի սպասարկման օբյեկտը: Յուրաքանչյուր ամիս նա ռեկտորին վճարել է 100-ական ԱՄՆ դոլար՝ կոնսերվատորիայի առաջին հարկում գտնվող տարածքը և 40 000 ՀՀ դրամ՝ վարժարանի տարածքը որպես բուֆետ ծառայեցնելու համար: Ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների՝ տվյալ անձի կողմից սննդի սպասարկման օբյեկտները գործարկելու համար նշված գումարը անձամբ կամ վարժարանի տնօրեն` Ա. Պ.-ի միջոցով փոխանցվել է Կ. Ա.-ին: Այս կերպ 2004-2009թթ.-ի համար նրան տրվել է ընդհանուր առմամբ 5 000 ԱՄՆ դոլար և 1 200 000 ՀՀ դամի չափով գումար:
Նախապատրաստվող նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բուհի դաշնամուրային բաժնի վարիչ Մ. Խ.-ն 2012թ. պետական ավարտական քննությունների ընթացքում, ղեկավարության պահանջով հյուրասիրություն կազմակերպելու պատճառաբանությամբ, նույն բաժնում ուսանող Գյումրի քաղաքի մի բնակչից պահանջել է 120 000 ՀՀ դրամի կաշառք՝ նրան քննության մասնակցել թույլատրելու և դրա համար խնդիրներ չհարուցելու նպատակով: Ի կատարումն այդ պահաջի՝ նրան է տրվել 100 000 ՀՀ դրամ գումար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2017 թվականին պեական քննություններին մասնակցելու և խնդիրներ չունենալու համար «Կոմիտասի» անվան Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ժողովրդական երգեցողության բաժնի վարիչի կողմից Գյումրի քաղաքի մեկ այլ բնակչից պահանջվել է 50 000 ՀՀ դրամ, սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջը և մեկ այլ անձի միջոցով կոնսերվատորիայի պրոռեկտոր Ն. Հ.-ին զանգահարելուց հետո հնարավորություն է ստացել առանց որևէ խնդրի մասնակցել քննություններին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ինչպես բուհի ռեկտորը, այնպես էլ առանձին աշխատակիցներ բացատրություններ են տվել այն մասին, որ ուսանողներից գումարներ չեն պահանջել և չեն ստացել՝ դրանց վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները համարելով զրպարտոթյուն:
Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ և անհրաժեշտ է իրականացնել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով, և նախաքննություն կատարելու համար հանձնվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15