Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արգենտինայի Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Արգենտինայի դեսպանություն. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության Նախագահը երկրի անկախության 200-ամյակի առթիվ շնորհավորել է դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Արգենտինայի ամբողջ ժողովրդին՝ մաղթելով բարեկամ Արգենտինային հետագա բարգավաճում, նորանոր հաջողություններ, իսկ դեսպան Ուռիոլաբեիտիային՝ զգալի ձեռքբերումներ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում:
Նախագահը համոզվածություն է հայտնել, որ ամենատարբեր ոլորտներում առաջընթացին ուղղված երկրի ղեկավարության գործուն քայլերի շնորհիվ Արգենտինան կշարունակի իր նշանակալի դերակատարումն ունենալ թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային գործընթացներում:
«Համոզված եմ, փոխադարձ վստահության վրա հիմնված մեր միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում կապրեն՝ արձանագրելով երկկողմ գործակցությունն առավել խորացնող և ամրապնդող ձեռքբերումներ»,- ընդգծել է ՀՀ Նախագահը և վստահեցրել, որ Հայաստանը պատրաստակամ է անել ամեն հնարավորը՝ հայ-արգենտինյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Արգենտինայի միջև սերտ համագործակցությունն արտացոլվում է նաև միմյանց համար կենսական նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ առանձնակի վերաբերմունքով: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Արգենտինայի անկողմնակալ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի իշխանությունների ու ժողովրդի ծանրակշիռ ավանդը:
ՀՀ Նախագահը և Արգենտինայի դեսպանը երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի փոխայցելությունները: Զրուցակիցների համոզմամբ, հայ-արգենտինյան ամուր բարեկամության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ Հայաստանը և Արգենտինան միմյանց մայրաքաղաքներում տարածաշրջանային առաջին դեսպանություններն են բացել: Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան միջպետական հարաբերությունների զարգացման հարցում առանձնակի կարևորել է արգենտինահայ համայնքի դերը:
«Մեր ժողովուրդների միջև հարաբերությունները շատ ավելի երկար պատմություն ունեն, քան մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ժամանակահատվածն է: Հայ ժողովրդի համար պատմական իրողություններով պայմանավորված ծանր ժամանակաշրջանում, երբ ժողովրդի մի հատված ապաստան գտավ Արգենտինայում, կարողացավ կարճ ժամանակում դրսևորվել իր դրական կողմերով, մեծ հարգանքի արժանանալ և ինտեգրվել արգենտինյան հասարակությանն ու ներդրում ունենալ երկրի զարգացման գործում»,- նշել է Հայաստանում Արգենտինայի դեսպանը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ դեսպանություն այցելության, շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար:

20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47