Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, NEWS.am–ի հետ զրույցում խոստովանել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը իր առանձնատունը խուզարկելիս՝ հայտնաբերել է անօրինական զենք։
Պարոն, Մովսիսյան, սպասո՞ւմ էիք, որ ԱԱԾ–ն Ձեզ օրերից մի օր կայցելի։
Ես էդ հարցին չեմ կարա Ձեզ պատասխանեմ, բայց մի բան գիտեմ, որ օրենքը հավասար է բոլորի համար, մի հարցում էլ ես գիտեմ, որ անօրինական ոչինչ չեմ արել, ոչ, չէի սպասում, էդ ա խնդիրը, որ անսպասելի եկել են, բարով գան։
Ինչո՞ւ չէիք սպասում, չե՞ք արել բաներ, որոնց համար ԱԱԾ–ն կամ ոստիկանությունը օրերից մի օր պիտի Ձեզ այցելեին։
Չէի սպասում, որովհետեւ ես առօրյա կյանքով էի ապրում ու չեմ չարաշահել բոլոր իմ անցած ճանապարհի լիազորությունները։ Դրա համար չեմ սպասել, մտքովս էլ չի անցել։
Այս օրերին ԱԱԾ–ն, ոստիկանությունը նաեւ անօրինական զենք զինամթերքի համար են այցելում նախկին իշխանության ներկայացուցիչներին կամ քրեական պատմությունների հետ կապված անձանց տներ։ Ձեր տնից ի՞նչ են հայտնաբերել, անօրինական զենքեր ունեի՞ք։
Ունեցել եմ անօրինական զենքեր, որը որ ներկայացրել եմ կամավոր ազգային անվտանգությանը, եկել են տեղում նկարահանել են անօրինական զենքերս կամավոր հանձնել եմ ազգային անվտանգությանը։ Արցախի պատերազմից, թուրքից բերած զենք էր։
Շատ ունեի՞ք անօրինական զենք։
Ես էդ գաղտնիքը չեմ կարող Ձեզ ասել, դա գաղտնիության բան ա, իրանք ոնց կորոշեն... Ես կամավոր հանձնել եմ իմ անօրինական զենքերը Արցախյան պատերազմից 90–ական թվականներից բերած։
Ինչո՞ւ ավելի վաղ չէիք հանձնում։
Որովհետեւ չեմ էլ հետաքրքրվել, 25 տարի առաջ բերել եմ ու էն ժամանակ պատերազմը վերջանալուց հետո, ամեն վայրկյան սպասում էինք նորից պատերազմ լինի, թուրքից բերած զենք էր, հիմա էլ զգացել ենք՝ պետք չի ընդհանրապես մեր երկրին նման բաներ, մենք ունենք օրինական բանակ, եթե պատերազմ լինի, էնտեղից կստանանք, կարիք չկա էլ անօրինական զենք պահելու։
Նախկին իշխանության օրոք ԱԱԾ–ն, ոստիկանությունը երբեւէ այցելել են Ձեր տուն անօրինական զենք փնտրելու։
Իհարկե, եղել է 98 թվին, եկել են իմ ախպորն էլ կալանավորել են տեղում, հիմա որ ազգային անվտանգությունը եկել ա իմ տուն, իմ գյուղ, շատ շնորհակալ եմ նման վերաբերմունքի համար։ Ոչ մի ավելորդ բան չեն արել։ Օրինական ստուգել գնացել են, էսքանով սահմանափակենք։
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
10:02 26.06.25
12:35 26.06.25
11:12 26.06.25
20:19 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03