Հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակիի գրառումն այն մասին, թե ինչպես է պետք ճիշտ խնամել մարմինը և հոգին՝ երիտասարդությունը պահպանելու համար, բանավեճի թեմա է դարձել Instagram սոցիալական ցանցում։
Հայտնի հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-ի իր բաժանորդներին անկեղծորեն պատմել է, թե ինչպես է պետք պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը։
Լուսանկար հրապարակելով՝ նա մանրամասն նկարագրել է, թե ինչն է իրեն օգնում շլացուցիչ տեսք ունենալ 42 տարեկանում։
«Ես 42 տարեկան եմ և չեմ ուզում երիտասարդանալ՝ պասիվ կենսակերպ վարելով։ Ակտիվ գործունեությունը, երիտասարդների հետ աշխատելը, էներգիայով լի մարդկանց հետ շփվելը պարտավորեցնում է, որ արտաքինս համապատասխանի ներքին աշխարհընկալմանս», — գրել է Կանդելակին։
Նրա խոսքով՝ երեք առանցքային ասպեկտներից մեկը, որին պետք է հետևել ատամներին ու մազերին զուգահեռ, մաշկն է։ Կանդելակին խոստովանել է, որ կարիերայի սկզբում, երբ աշխատել է վրացական հեռուստատեսությունում, հաճախ մեկ ժամ է ծախսել հեռուստատեսային գրիմը մաքրելու համար, քանի որ այդ ժամանակ օրերով լույս չի եղել։ Իսկ հետո հոգ է տարել մաշկը խոնավ պահելու մասին։
«Հիմա ամեն ինչ ավելի հեշտ է, ապրանքանիշներն առաջարկում են մաշկի խնամքի կոսմետիկ միջոցների հսկայական ընտրություն։ Միստը իմ վերջին բացահայտումն է։ Գիալուրոնային կամ կաթնային թթուն և գլիցերինը խոնավացման գրավականն են։ Բաղադրության մեջ եղած PVP-ն ամրապնդում է շպարը, բայց չի կարելի չարաշահել. այն խցանում է ծակոտիները», — գրել է Կանդելակին։
Այս գրառումը ավելի քան 20 հազար «հավանության» է արժանացել։ Ոմանք հիացել են Կանդելակիի թարմ տեսքով, մյուսները որոշել են կատակել։
«Ակտիվ կենսակերպը բնավորության մեջ է, ինչ-որ մեկին դուր է գալիս նաև պասիվ կենսակերպը, դա անհատական է։ Շնորհակալություն խորհուրդների համար։ Ինձ դուր են գալիս գիշերային դիմակները և շիճուկները։ Ձեզ ակտիվ և լավ շաբաթ», — գրել է fgfgyy6082018-ը։
«Թինա, դուք գեղեցկուհի եք», — գրել է irozik75-ը։
Մյուսները նրա գեղեցկությունը համեմատել են հավերժ երիտասարդ Տիտանիկի հետ։
«Դուք գեր եք։ Նիհարելու ժամանակն է։ Իսկ վրացական միստ կա՞ նիհարելու համար։ Փչեք և վերածվեք կմախքի», — գրել է elen.okl-ը։
Թինա Կանդելակին ծնվել է 1975 թվականի նոյեմբերին Թբիլիսիում։ Հայրը` Գիվի Կանդելակին, տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը` բուժաշխատող։
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44