Հեղափոխությունից հետո ցանկացած երկրի, այդ թվում և Հայաստանի ամենապատասխանատու և բարդ աշխատանքներից մեկը ոստիկանապետի պաշտոնն է , որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեց տարիներ շարունակ բողոքավոր ժողովրդի դեմ առ դեմ օրենքին ծառայած ոստիկանի...
Վալերի Օսիպյանը իրապես բարդագույն պայմաններում նշանակվեց ոստիկանապետ , ով պետք է մի կողմից հանդարդեցներ գերլարված վիճակում հայտնված քաղաքացիներին , որոնց մի մասը նոր իշխանությունների առջև անձնական հաշվեհարդարների և վենդետաների խնդիր էր դնում, մյուս կողմից՝ զսպեց նման լարված իրավիճակներում առիթից օգտվել ցանկացող կրիմինալ տարերին և հանցագործներին, և որ ամենակարևորն է՝ լծվեր վարչապետ Փաշինյանի քաղաքական գլխավոր մեսիջին՝ կոռուպցիոն ռիսկերն ու ապօրինի հարստացածներին բացահայտելու և պաժելու գործին:
Քիչ ժամանակ է անցել, բայց արդեն իսկ կարող ենք փաստել Վալերի Օսիպյանն իսկապես բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, ոստիկանությունը ուղնուծուծով իմացող սպա է, որ այս կարճ ժամանակահատվածում գրեթե անթերի կատարել է ոստիկանության առջև դրած հիմնական խնդիրները. հանցագործություններն արագորեն բացահայտվում են, թաղային հեղինակությունների և կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ բացատրական և կանխարգելիչ գործողություններ են կատարվում, և ամենակարևորն է՝ ոստիկանությունն արդեն իսկ լծվել է ապօրինի հարստացածների ու կոռուպցիայի դեմ պայքարին:
Ոստիկանությունը ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի հետ հանդիսանում են վարչապետ Փաշինյանի կոռուպցիան և կաշառակերությունը արմատախիլ անելու, ապօրինի հարսացածների դեմ պայքարում նոր կառավարության հիմնասյուններից մեկը, իսկ սա նշանակում է, որ ընդունելով ոստիկանապետ աշխատելու վարչապետ Փաշինյանի առաջարկը՝ Վալերի Օսպյանը գիտակցաբար և կամովի մտել է ծանր, բայց պատվաբեր պատասխանատվության տակ՝ սեփական լուման ներդնելու կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում : Նաև պետք է նշել , որ Վալերի Օսիպյանը ոստիկանության այն սպաներից հետո , որ առանց բարեկամների կամ հովանավորների աջակցության՝ սեփական համառության, աշխատասիրության և գետլիքների շնորհիվ քայլ առ քայլ աճել է համակարգում և յուրաքանչյուր ազնիվ ոստիկանի համար կարող է լավ օրինակ ծառայել՝ առաջ գնալու և ոստիկանի կոչմանը հավատարիմ մնալու առումով:
Մեկ բան փաստ է, Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունը անցումային շատ բարդ ժամանակաշրջան է ապրում , բայց դա անում է պատվով , պատասխանատու և պրոֆեսիոնալ գործելաոճով՝ պաշտպանելու Հայաստանի ներքին անվտանգությունն ու սահմանին կանգնած հայ զինվորի թիկունքը:
Այս կարճ ժամանակատավածում արդեն իսկ Վալերի Օսիպյանն ապացուցել է , որ իր այն խոսքերը, թե Հայաստանում բոլորը հավասար են լինելու օրենքի առջև և անպատժելի մարդիկ չեն լինելու՝ լոկ գեղեցիկ խոսքեր չեն, այլ՝ ոստիկանությունը հետևողականորեն Հայաստանում ձևավորում է օրենքի դիկտատուրա...
Ի դեպ, վարչապետ Փաշինյանի կադրային նշանակումները և՛ Ոստիկանապետի, և՛ ԱԱԾ տնօրենի, և՛ ՊԵԿ նախագահի պարագայում արդարացված են և գալիս են ապացուցելու , որ վարչապետի կադրային նշանակումները արդարացված են:
20:44
19:25
19:04
18:33
18:08
17:45
15:47
15:35
15:17
15:05
14:45
14:26
14:17
14:05
13:36
13:29
13:16
12:55
12:39
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03