Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս հարցում լինել ավելի խիստ ու հետևողական:
«Մուտքերի և տանիքների նորոգման աշխատանքները պետք է ընթանան սահմանված ժամանակացույցով: Մասնավորապես տանիքների նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև սեպտեմբեր: Որակի պահպանման հարցում եղեք խիստ և սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն վերացնում արձանագրված թերությունները: Անբարեխիղճ ընկերությունների պատճառով մեր բնակիչները չպետք է տուժեն, ու մենք էլ պարտավոր չէնք սպասել, թե նրանք երբ կբարեհաճեն վերացնել թերությունները: Անհրաժեշտության դեպքում անմիջապես խզեք պայմանագրերն ու օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք նման ընկերությոնների նկատմամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունը և հողազավթումը կանխարգելելու ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, 1 հասցեում իրականացվել է ապօրինի շինության քանդման աշխատանք:
Շինարարության և բարեկարգման վարչության պետն էլ զեկուցել է, որ շարունակվում են 2016 թվականի ծրագրով նախատեսված փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման, ինչպես նաև փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել իրականացվող աշխատանքների որակն ու այն ավարտել սահմանված ժամկետում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է նաև մայթերի սալիկապատմանն ու վնասված կամ բացակայող սալիկների կարգաբերման աշխատանքներին և հանձնարարել է գույքագրել ու անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ավարտին են մոտենում նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ նախկինում «Վերնիսաժի» տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնող շուրջ 350 անձ արդեն 2 շաբաթ է, ինչ տեղափոխվել է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք, որտեղ առևտուր իրականացնելու համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել այդ անձանց ու անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել նրանց կողմից բարձրացվող հարցերին:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47