Կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծ: Այն ներկայացվել է Արդարադատության նախարարության կողմից: Նախագծի համաձայն` վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը:
Նախագծով հիմնավորվում է նաև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը:
Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» Վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1»,-նշված է հիմնավորման մեջ:
«Հայկական ժամանակը» նախագծի վերաբերյալ գրել էր, որ իր տեղեկություններով՝ առաջիկայում հայտարարվելու է, որ վարչապետի միակ նստավայրը լինելու է հրապարակում գտնվող կառավարության շենքում, իսկ Բաղրամյան 26-ն օգտագործվելու է հիմնականում պաշտոնական արարողությունների ժամանակ, մեծամասամբ օտարերկրյա պատվիրակության:
Tert.am-ի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն ասաց, որ նման քննարկումներ չեն ընթանում, և նախագծով դա չի ենթադրվում:
«Երկուսն էլ հանդիսանում են վարչապետի նստավայրեր, վարչապետի կողմից այդ շենքերում աշխատելու հաճախականությունը և ռեժիմը կորոշվի ` ըստ անհրաժեշտության: Վերջին շաբաթների ընթացքում վարչապետն ավելի շատ գտնվում է Հրապարակում տեղակայված կառավարության շենքում, բայց դա կարող է փոխվել նաև այլ հանգամանքների բերումուվ` կապված վարչապետի օրակարգից, հանդիպումների խտությունից»:
Արման Եղոյանն ընդգծեց, որ արարողակարգային միջոցառումներ, աշխատանքային հանդիպումներ 2 հասցեներում էլ տեղի են ունենում:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01