Սույն թվականի հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) ճարտարագիտության ակադեմիան ստորագրեցին ճարտարագիտության և տեխնիկականգիտությունների ոլորտներում համագործակցության հուշագիր:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ՉԺՀ ճարտարագիտության ակադեմիայիգործադիր փոխնախագահ Պան Յունհեն:
«Մենք շատ բարձր ենք գնահատում չինական գիտական կազմակերպությունների հետ մեր համագործակցությունը: Հայ-չինական հարաբերությունները մեծ պատմություն ունեն: Հին պատմական փաստաթղթերում կարելի է գտնել հիշատակումներ չինական կազմակերպությունների հետ հատկապես առևտրային կապերի մասին: Առաջին հերթին դա վերաբերում է Մետաքսի ճանապարհին: Անցած տարի մեր ակադեմիայի պատվիրակությունը մասնակցեց Չինաստանում Մետաքսի ճանապարհին նվիրված մեծ գիտաժողովի: Եվ մենք այլ երկրների հետ միասին ստորագրեցինք համաձայնագիր հետագա համագործակցության մասին: Երեկ Չինաստանում ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի և Չինաստանի համապատասխան մարմինների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման մասին: Ես կարծում եմ, որ մենք այսօր կշարունակենք այդ լավ ավանդույթը և կջանանք, որ այդ հարաբերությունները լրացվեն բովանդակությամբ, հստակ նպատակներով, ծրագրերով, որոնք կնպաստեն մեր երկրների գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության զարգացմանը»,- իր ելույթում մասնավորապես ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը` նշելով, որ 2017թ-ին ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրել նաև Չինաստանի հասարակականգիտությունների ակադեմիայի հետ:
«Հայ-չինական հարաբերությունները երկարամյա պատմություն ունեն դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակներից, երբ երկու երկրների միջև առևտրային կապեր կային: Չինաստանն այս նոր դարաշրջանում նոր տեխնոլոգիաների հիման վրա մտադիր է առաջ մղել Մետաքսի ճանապարհի զարգացումը: Եթե նախկինում Չինաստանի տնտեսության շարժիչները ներդրումներն էին, ապա վերջին 10 տարում ինովացիաներն են: Այսօր ոչ միայն մասնագետներն են ուշադրություն դարձնում տեխնոլոգիաների զարգացմանը, այլև կառավարությունը, ձեռնարկությունները` զարգացման գործընթացն արագացնելու համար: Չինաստանի ճարտարագիտության ակադեմիան Չինաստանի ամենահեղինակավոր ուղեղային կենտրոնն է, որը տեխնոլոգիաների զարգացման ոլորտի վերաբերյալ իր խորհուրդներն է ներկայացնում բարձր ղեկավարության համար: Ներկայումս մեր գործունեության առաջնահերթային ուղղություններից է Մետաքսի ճանապարհի երկրների հետ համագործակցության խորացումը»,- իր ելույթում ասաց ՉԺՀ ճարտարագիտության ակադեմիայի գործադիր փոխնախագահ Պան Յունհեն:
Հանդիպմանը չինացի և հայ մասնագետները հանդես եկան ինովացիոն տեխնոլոգիաների վերաբերյալ զեկուցումներով: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց համագործակցության ձևերին:
Հուշագրի ստորագրմամբ նախատեսվում է տեղեկատվության փոխանակում, համատեղ հետազոտական աշխատանքներ, ուսումնական ծրագրեր:
27.06.2018թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44