Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում հայ-շվեդական հարաբերությունների զարգացմամբ և այդ առումով կարևորել դեսպանի ակտիվ գործունեությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու տեսակետից:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը և ավելացրել, որ գործադիրն էապես կարևորում է արտաքին ներդրումների ներգրավումը, բիզնես կապերի ընդլայնումը: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ նոր իշխանություններն իրենց առջև դրել են հավակնոտ ծրագրեր և հավելել, որ դրանց իրականացումը համարում է հաճելի պարտավորություն:
Դեսպանը վստահեցրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով: Մարտինա Քուիկը նշել է, որ Շվեդիան պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ կառավարության հետ՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման և այլ ուղղություններով:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագիրը և ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացումը:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44