Բրյուսելում տեղի ուենցած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ հաստատվել է սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով Թուրքիային 3 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրելու նախագիծը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիան դեմ է Թուրքիային այդ օգնության տրամադրմանը, սակայն հունիսի 29-ին, ի վերջո, Իտալիան ևս տվել է իր համաձայնությունը։
9 ժամ տևած գագաթնաժողովի ընթացքում նաև որոշում է կայացվել գաղթականների համատեղ կենտրոններ ստեղծելու և նրանց ազատ տեղարշարժը Եվրամիության տարածքում սահմանափակելու վերաբերյալ։
Գագաթնաժողովի ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել։ ԵՄ անդամ երկրները որոշում են կայացրել՝ դեպի Եվրոպա անօրինական գաղթը դադարեցնելու համար էլ ավելի խստացնել ԵՄ սահմանների վերահսկողությունը։ Այդ նպատակով Թուրքիային, Մարոկկոյին և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին այսուհետ ավելի շատ ֆինանսական օգնություն կտրամադրվի։
Այդ համատեքստում առաջիկայում Թուրքիային կտրամադրվի սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխարգելելու դիմաց խոստացված 3 մլրդ եվրո ֆինանսական օգնության փաթեթի երկրորդ մասը։ Գումարները Թուրքիայի հաշվին կփոխանցվեն փախստականներին օգնելու նպատակով ծրագրվող նախագծերի կյանքի կոչվելուն զուգահեռ։ Իսկ աֆրիկյան երկրներին նույն նպատակով 500 մլն եվրո կտրամադրվի։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02